«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան օրենքի նախա­գծի (Պ-125-05.09.2017-ՏՀ-011/0) վե­րա­բերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Բովանդակային առումով առաջարկվող շեմերի չափերը վերանայման կարիք ունեն, մաս­նա­վո­րա­պես՝

1) նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության համաձայն տնտեսվարող սուբյեկտը (սուբյեկտները) չի (չեն) կարող ճանաչվել գեր­իշ­խող դիրք ունեցող, եթե նա, որ որպես իրացնող կամ ձեռք բերող, իրաց­մ­ան կամ ձեռք­բերման ծավալներով չի (չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ քսաներորդը: Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում այն հանգա­մանքին, որ առևտրային ցանցի դեպքում հնա­րա­վոր է լինեն դեպքեր, երբ շուկայում 1 տոկոս մաս­նա­բա­ժին ունեցող տնտեսվարողը նույն­պես համարվի գերիշխող դիրք ունե­ցող՝ 49 տոկոս մաս­նա­­բաժին ունեցող տնտեսվարողի հետ միա­­ժամանակ, իսկ 0.99 տո­կոս մասնա­բա­ժին ունեցողը՝ ոչ: Համաձայն «Տնտեսական մրցակ­ցու­թյան պաշտպա­նության մասին» Հայաս­տա­­նի Հան­րա­պե­­­տու­թյան օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մա­սի` տնտեսվարող սուբ­յեկտն ապ­րան­­քային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունե­ցող է համարվում Հայաստանի Հան­րա­պե­­­տու­թյան տնտեսական մրցակցության պաշտ­պա­­նության պե­տա­կան հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշմամբ: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կե­տե­րով նախատեսված պայմանների առ­­կայությունը բավարար չէ մեխա­նիկորեն տնտեսվարող սուբ­յեկտին գերիշխող դիրք ունեցող սուբ­յեկտի կարգավիճակ տալու համար, այլ յուրա­քանչ­յուր դեպքում հաշվի են առնվում տվյալ ապ­­րանքային շուկայի կառուցվածքի առանձնահատ­կու­թյուն­­ներն այդ շուկայում գործող տնտես­վարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վե­րա­­բերյալ: Հանձնաժողովի որո­շու­մը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված: Տեղին է նշել, որ Հայաս­տանի Հան­րա­պետության օրենսդրությամբ նախատեսված են անհրա­ժեշտ գոր­ծիքա­կազ­մեր հանձնա­­ժո­ղո­­վի որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք բո­ղո­քար­կելու վերաբեր­յալ: Օրենքը հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբ­յեկ­տին նաև ներ­կա­յացնելու իր գեր­իշ­խող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ: Այս հա­մա­տեքս­տում, համաձայն հանձ­նա­ժողովի կողմից ներկայացված տեղեկատվության, գործնա­կա­նում դեռևս հիմնավորման մեջ նշված դեպքեր չեն ար­ձանագրվել:

Հանձնաժողովի իրականացրած ուսումնա­սի­րությունները ցույց են տալիս, որ ապրան­քա­յին շուկայում, որպես իրացնող կամ ձեռք բերող, 10 տոկոսից պակաս մասնա­բաժին ունեցող տնտես­վարող սուբյեկտները չունեն որևէ ազդեցություն մրցակցային միջավայրի վրա, հետևա­բար և գերիշխող դիրք ունենալ չեն կարող: Հաշվի առ­նե­լով նշվածը և ապրանքային շու­կա­յի վրա ազեցություն չունեցող տնտեսվարող սուբ­յեկտ­նե­րի գործունեության անհարկի սահ­մա­նա­փակման հնարավորությունը բացառելու անհրա­ժեշ­տու­թյունը, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի երրորդ պար­բե­րությամբ առաջարկվող «մեկ քսաներորդը» բառերը փոխարինել «մեկ տասներորդը» բառերով.

2) նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխության համաձայն առևտրա­յին ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավե­լի առևտրային օբյեկտների համախումբ, որի առևտրային գործունեության մա­սով իրաց­ման տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 մլն դրամի շեմը: Հա­մա­ձայն Հայաս­տա­նի Հան­րա­պե­­­տու­թյան ազգային վիճակագրական ծառայության հրա­պա­րակած տե­ղե­կատվության՝ Հայաստանի Հան­րա­պե­­­տու­թյան տարածքում խանութ­ների միջոցով իրակա­նաց­վող մանրածախ առևտրի շրջանառությունը 2016 թվականին կազմել է 963.2 մլրդ դրամ, որի 33.0 տոկոսը (317.7 մլրդ դրամ) բաժին է ընկել գեր­փոքր (մինչև 9 աշխատող ունեցող) խանութներին, 21.6 տոկոսը (207.9 մլրդ դրամ)` փոքր (10-49 աշխատող ունեցող), իսկ 45.4 տոկոսը (437.6 մլրդ դրամ)` միջին (50-249 աշխատող ունե­ցող) խանութներին։ Ինչ­պես ցույց է տալիս վերլուծությունը` մեկ փոքր (10-49 աշխատող) խանութի (առևտրային օբյեկտ) տարեկան շրջանառությունը միջինում կազմում է շուրջ 370 մլն դրամ։           

Այս ամենի հաշվառմամբ, առաջարկում ենք նախագծով սահմանել, որ առևտրա­յին ցանցը, որը հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների հա­մա­խումբ, կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե վերջինիս առևտրային գործունեու­թյան մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը:

Ուստի առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «500 մլն» բառերը փո­խա­րի­նել «1.5 մլրդ» բառերով:

2. Օրենսդրական տեխնիկայի պահանջները նկատի ունենալով՝ առաջարկում ենք նա­խա­գծի 1-ին հոդվածի՝

1) 1-ին մասում «3-րդ կետը» բառերը փոխարինել «3-րդ մասը» բառերով.

2) 1-ին մասի երրորդ պարբերության մեջ «ճանաչվել» բառը փոխարինել «համարել» բառով.

3) 2-րդ մասում «5-րդ կետը» բառերը փոխարինել «5-րդ մասը» բառերով.

4) երրորդ պարբերությունը շարադրել առաջին պարբերությունից հետո:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամ­կետում լրացումներ և փոփոխություններ կկա­տար­վեն հանձ­նա­ժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշ­խա­նության որոշման կարգը և չափա­նիշները սահմանելու մասին» N 194-Ն որոշման մեջ: