ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-062-11.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/1) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով» բառերը, քանի որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով չեն կարող սահմանվել իրավունքներ և պարտականություններ, դրանք կարող են միայն Օրենսդրի վերապահմամբ իրականացվել: «Օրենքով սահմանաված կարգով» եզրույթն ամբողջությամբ արտահայտում է նպատակը:

 

 

2

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 2-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Տեղեկատվությունը պետք է կազմված լինի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

3

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 3-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Անձը կարող է հաղորդակցվել, իրականացնել իր ընթացակարգային (դատավարական) իրավունքներն ու պարտականությունները պաշտոնական էլեկտրոնային փոստի այն հասցեով, որից ստացել է ծանուցումը:

 

 

4

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 3

Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից

 

 

5

Պատգամավոր Արփինե Հովհաննիսյան

ՀՀ կառավարություն

Նախագծերի փաթեթ:

Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերով օրենքների ուժի մեջ մտնելը երկարաձգել ևս մեկ ամսով: