ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  վերաբերյալ

 

 

Առաջարկության

փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի եզրակացությունը)

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

1

2

3

4

 

1.

ԱԺ պատգամավոր

Արփինե Հովհաննիսյան

 

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

Առաջարկվում է նախագծերով օրենքների ուժի մեջ մտնելը երկարաձգել ևս մեկ ամսով:

Առաջարկությունն ամբողջությամբ ընդունվել է, նախագծերը լրամշակվել են, սահմանվել է, որ օրենքներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 1-ին:

Ընդունվել է

2.

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով» բառերը, քանի որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով չեն կարող սահմանվել իրավունքներ և պարտականություններ, դրանք կարող են միայն Օրենսդրի վերապահմամբ իրականացվել: «Օրենքով սահմանաված կարգով» եզրույթն ամբողջությամբ արտահայտում է նպատակը:

Չի ընդունվել: Ենթաօրենսդրական նորմատիվ ակտով կարող են սահմանվել իրավունքներ և պարտականություններ, եթե դա սահմանելն օրենքով վերապահվել է նման ակտ ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմնի:

Չի ընդունվել

3.

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 2-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Տեղեկատվությունը պետք է կազմված լինի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Չի ընդունվել, ծանուցման վրա էլ. ստորագրություն դնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Չի ընդունվել

4.

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 3-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Անձը կարող է հաղորդակցվել, իրականացնել իր ընթացակարգային (դատավարական) իրավունքներն ու պարտականությունները պաշտոնական էլեկտրոնային փոստի այն հասցեով, որից ստացել է ծանուցումը:

Չի ընդունվել, նախագծերի փաթեթի կարգավորման առարկան ծանուցում իրականացնել է, այլ ոչ թե ծանուցվողի և ծանուցողի միջև փաստաթղթաշրջանառության իրականացումը:

Չի ընդունվել

5.

«Ելք» խմբակցություն

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 3

Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից

 

Ընդունվել է մասնակի, սահմանվել է, որ օրենքներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 1-ին:

Չի ընդունվել

(Ընդունվել է ՀՀ կառավարության առաջարկած տարբերակը՝

«Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից» )