Նախագծերի փաթեթը համապատասխանեցնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասին, 2-րդ մասի «ա» կետին և 3-րդ մասին, ըստ որոնց՝ նաև հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ վնասի հատուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: