ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-010-31.05.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/1) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1.

 

 

 

Պատգամավոր

Միհրան Պողոսյան

 

 

Հոդված 67,7-րդ մաս

 

 Առաջարկում ենք Օրենքով ամրագրել նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում   գոյացած միջոցների բաշխման սահմանաչափեր և դրանց տոկոսային հարաբերակցությունը։

  Այս կապակցությամբ առաջարկվող նախագծում անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը: Մասնավորապես, անհրաժեշտ է փոփոխվող 67-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասության « համակարգի զարգացման և »բառերը կարդալ « միջոցներն օգտագործվում են » բառերից հետո, նույն մասում նախադասության մեջ « ծառայողների նյութական խրախուսման » բառերից հետո առկա « ինչպես նաև » բառերը հանել, իսկ առաջին մասն անհրաժեշտ է լրացնել հետևյալ նախադասությամբ ․

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների քառասուն տոկոսն օգտագործվում է համակարգի զարգացման և կատարողական ծախսերի, քառասուն տոկոսը՝ ծառայողների նյութական խրախուսման համար, քսան տոկոսը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման և վարչարարության հետեւանքով կայացված վարչական և դատական ակտերով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարումներն ապահովելու :

 

 

 

2.

ՀՀ կառավարություն

Հոդված 1 (1-ին պարբերություն)

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ» բառերով՝ նպատակ ունենալով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում վնասի հատուցման հարցը լուծելիս չսահմանափակվել միայն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով և հնարավորություն ընձեռել վնասի հատուցումը իրականացնել ՀՀ պետական բյուջեի այլ միջոցներից, ինչպես նաև կիրառել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված` դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ տրամադրելու հնարավորությունը:

Կրկնություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք հանել «ինչպես նաև ապահովելու համար վարչարարության հետևանքով կայացված վարչական և դատական ակտերով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարումները» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչարարության հետևանքով կայացված վարչական և դատական ակտերով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարումները արդեն իսկ ներառված են Նախագծի կարգավորման առարկա հանդիսացող «վարչարարությամբ պատճառված վնաս» հասկացության մեջ:

 

3.

ՀՀ կառավարություն

Հոդված 1 (2-րդ պարբերություն)

Առաջարկում ենք «ֆոնդի միջոցների օգտագործման կարգը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները» բառերով՝  նպատակ ունենալով ապահովել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի ծախսման ուղղությունների որոշման ճկունությունը: Հարկ է նկատել նաև, որ նույնաբովանդակ կանոնակարգում է սահմանված նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին մասին» ՀՀ օրենքի 331հոդվածի 3-րդ մասում:

 

4.

ՀՀ կառավարություն

Հոդված 1 (3-րդ պարբերություն)

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի» և «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ» բառերով: