ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-010-31.05.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 

 

Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

 

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

ՀՀ կառավարություն

Հոդված 1 (1-ին պարբերություն)

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ» բառերով՝ նպատակ ունենալով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում վնասի հատուցման հարցը լուծելիս չսահմանափակվել միայն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով և հնարավորություն ընձեռել վնասի հատուցումը իրականացնել ՀՀ պետական բյուջեի այլ միջոցներից, ինչպես նաև կիրառել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված` դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ տրամադրելու հնարավորությունը:

 

Կրկնություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք հանել «ինչպես նաև ապահովելու համար վարչարարության հետևանքով կայացված վարչական և դատական ակտերով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարումները» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչարարության հետևանքով կայացված վարչական և դատական ակտերով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարումները արդեն իսկ ներառված են Նախագծի կարգավորման առարկա հանդիսացող «վարչարարությամբ պատճառված վնաս» հասկացության մեջ:

Նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի» բառերից հետո լրացվել է «կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ» բառերով:

 

 

 

  

 

 

  

 

 Նախագծից հանվել են «ինչպես նաև ապահովելու համար վարչարարության հետևանքով կայացված վարչական և դատական ակտերով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարումները» բառերը:

 

2.

ՀՀ կառավարություն

Հոդված 1 (2-րդ պարբերություն)

Առաջարկում ենք «ֆոնդի միջոցների օգտագործման կարգը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները» բառերով՝  նպատակ ունենալով ապահովել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի ծախսման ուղղությունների որոշման ճկունությունը: Հարկ է նկատել նաև, որ նույնաբովանդակ կանոնակարգում է սահմանված նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին մասին» ՀՀ օրենքի 331 հոդվածի 3-րդ մասում:

Նախագիծը «ֆոնդի միջոցների օգտագործման կարգը» բառերից հետո լրացվել է «ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները» բառերով:

 

3.

ՀՀ կառավարություն

Հոդված 1 (3-րդ պարբերություն)

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի» և «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ» բառերով:

Փոփոխությունները կատարվել են` հաշվի առնելով սույն ամփոփաթերթի 1-ին կետում նշված տրամաբանությունը: