• ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Կ-130-22.09.2017-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. 3-րդ հոդվածի 1-ին մասի    10-րդ կետում     ռազմարդյունաբերական համալիրի սահմանումը համապատասխանեցնել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի «ռազմարդյունաբերական համալիր» հասկացության սահմանմանը:
  2. 4-րդ հոդվածի 1-ին մասը         շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կազմակերպվում եւ իրականացվում է օրինականության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների ընդգրկվածության սկզբունքների հիման վրա»:
  3. 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «ՀայաստանիՀանրապետության սպառնացող անմիջական վտանգի, զինված հարձակման» բառերը փոխարինել  «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության» բառերով:
  4. 5-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետում «հագեցած» բառը փոխարինել «համալրված» բառով:
  5. 5-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետից         հանել «ռազմական անվտանգության համակարգի, տնտեսության, կապի եւ տրանսպորտի բնագավառների, տարածքի ու բնակչության» բառերը:
  6. 5-րդ հոդվածի 1-ին մասի  7-րդ կետը շարադրել նախագծի 5-րդ հոդվածի 16-րդ կետից հետո:
  7. 5-րդ հոդվածի 1-ին մասի   13-րդ կետից հետո լրացնել լրացուցիչ կետ հետևյալ բովանդակությամբ՝ «պաշտպանության ոլորտում գնման գործընթացի արդյունավետ, թափանցիկ և մրցակցային սկզբունքներով իրականացում»:
  8. 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հետո լրացնել կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «տեղեկատվական և մարզական միջոցառումների կազմակերպմամբ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը»։
  9. 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից         հանել «հանրային տեղեկատվական համակարգերում եւ ուսումնական հաստատություններում» բառերը:
  10. 5-րդ հոդվածի 3-րդ մասից հանել ռազմական դրության իրավական ռեժիմին վերաբերող դրույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության 119-րդ հոդվածը: Անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում:
  11. 5-րդ հոդվածի 5-րդ մասում       «ստորաբաժանումները» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերը:
  12. 6-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետ   6-րդ հոդվածի 1-ին մասի    3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «իրականացնում է պաշտպանության ոլորտի, ներառյալ զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն՝ Սահմանադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին համապատասխան:
  13. 7-րդ հոդվածի 1-ին մասի         առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագորությամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի քաղաքականությունը, այդ թվում՝»:
  14. 7-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետում        սահմանադրության 118-րդ հոդվածով նախատեսված կառավարության լիազորությունները նախատեսել առանձին կետով:
  15. 7-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետում        «ռազմական գիտության» բառերից առաջ լրացնել «ռազմական ուսուցման ու» բառերը:
  16. 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ա¦ ենթակետից հետո լրացնել §բ¦ ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը»։
  17. 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից, 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից, 10-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից, 11-րդ հոդվածի 1-ին մասի11-րդ կետից, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետից, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետից հանել «զորահավաքային պատրաստության և զորահավաքի գործընթացում» բառերը:
  18. 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ա¦ ենթակետում §կառուցվածքը¦ բառից հետո լրացնել «հաստիքային թվաքանակը բառերը»:
  19. 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառը:
  20. 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ¦ ենթակետում «պլանի» բառից հետո լրացնել «կարգի ու պայմանների» բառերը, իսկ «ապրանքների» բառից հետո շարադրել «չնվազեցվող պաշարների ստեղծման ծրագրերի մշակմանը» բառերը:
  21. 10-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետից հետո        լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝ «վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ»:
  22. 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «զորահավաքային զորակոչը» բառերից հետո լրացնել «զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելը» բառերը:
  23. 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: (Այս կապակցությամբ համապատասխան փոփոխություններ կատարել նաև նախագծի այլ հոդվածներում):
  24. 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի դ¦ ենթակետում «պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը» բառերով:
  25. 13-րդ հոդված վերնագրում պարտավորությունները¦ բառը փոխարինել §պարտականությունները¦ բառով:
  26. 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը համապատասխանեցնել 5-րդ հոդվածի 5-րդ մասին:
  27. 15-րդ հոդվածի 4-րդ մասում Զորահավաքային զորակոչի¦ բառերից հետո լրացնել §քաղաքացիական և այլ ծառայողների¦ բառերը:
  28. 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել որը կազմակերպում եւ վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների եւ կազմակերպությունների գործունեությունը¦ բառերը:
  29. 17-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում աշխատողների թիվը¦ բառերը փոխարինել §հաստիքային թվաքանակը¦ բառերով:
  30. 17-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ պատասխանատու է զինված ուժերի մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական և բարոյահոգեբանական պատրաստության, անձնակազմի զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակաության համար¦:
  1. 17-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ ռազմական սպառնալիքի, պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների և միջոցների կանխատեսումը, գնահատումը եւ կանխարգելման միջոցառումների պլանավորումը¦:
  2. 17-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում տեխնիկական¦ բառից հետո լրացնել §բժշկական¦ բառը:
  3. 17-րդ հոդվածի 3-մասի 11-րդ կետից հանել ապահովման¦ բառը:
  4. 19-րդ հոդվածի 3-րդ մասում Քաղաքացիների¦ բառից հետո լրացնել §զինվորական հաշվառումը¦ բառերը:
  5. 20-րդ հոդվածի 6-րդ մասում Ազատազարկման դատապարտված կամ ազատազրկման վայրից ազատված¦ բառերը փոխարինել §ազատությունից զրկվելու հետ կապված պատժի դատապարտված և ուղղիչ հիմնարկում պատժի կրումից ազատված¦ բառերով:
  6. 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել ժամանակին և¦ բառերը:
  1. 22-րդ հոդվածի 4-րդ մասում Ազատազրկման ձևով¦ բառերը փոխարինել §ազատությունից զրկելու հետ կապված» բառերով:
  2. 23-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
  3. 24-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական և» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման բառերը»:
  4. 7-րդ գլուխ և 30-րդ հոդվածի վերնագրերից հանել «և անցումային» բառերը: