ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

 

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԿՈԴԸ

 

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

 

ԱՌԱՋԱՐԿ

 

 

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (այսուհետ` Նախագիծ)

 

Հեղինակ` ՀՀ   կառավարությու ն  Կ -131-22.09.2017- ՊԱ -011/0

 

 

 

ՀՈԴՎԱԾ    64. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

4. Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով :

 

 

 

Առաջարկ 1. – Նախագծի 64-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.

 

«Անվճար առողջարանային բուժման իրավունք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամները բժշկական ցուցումների առկայության դեպքում կարող են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթով հանգստի համար նախատեսված գումարները համավճարի սկզբունքով համատեղել առողջարանային բուժման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած կարգով»:

 

 

 

 

Հիմնավորում 1. - Նախագծի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները հանդիսանում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթի շահառուներ :  Նշված սոցիալական փաթեթով նախատեսված ծառայությունների մեջ ներառված է նաև հանգստի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Անվճար առողջարանային բուժման իրավունք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամները բժշկական ցուցումների առկայության դեպքում կարող են համավճարի սկզբունքով համատեղել հանգստի համար փաթեթով նախատեսված գումարները առողջարանային բուժման նպատակով:

 

 

 

ՀՈԴՎԱԾ 24.  ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ

 

1.                  Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի.

 

 

1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)`...:

 

 

 

  Առաջարկ 2.   Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի «դատարանի» բառից հետո լրացնել «օրինական ուժի մեջ մտած» բառերով:

 

 

Հիմնավորում 2. - Օրենքի նախագծի տարբեր հոդվածներում՝ մի դեպքում օգտագործվում է «դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ» բառերը, մեկ այլ դեպքում «դատարանի վճռով անգործունակ ճանաչված» բառերը։ Օրինակ՝ Օրենքի նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օգտագործված է «դատարանի վճռով անգործունակ ճանաչված» բառերը, իսկ 26-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում օգտագործվում է «դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ» բառերը։ Առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ և Օրենքի նախագծի տեքստում օգտագործել միայն «դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ» բառերը, համապատասխանեցնելով այն ՀՀ Սահմանադրությանը:

 

 

ՀՈԴՎԱԾ 36. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 37. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 38. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՑԱԾՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 39. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Առաջարկ 3.   - Նախագծի 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ հոդվածների վերնագրերում «պաշտոն» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «զինվորական» բառը։

 

 

 

Հիմնավորում 3. Առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ նշված հոդվածի դրույթները վերաբերվում են զինվորական պաշտոնի նշանակման կարգին և պայմաններին: Նշենք, որ 40-րդ հոդվածում այդ բառը ներառված է:

 

 

ՀՈԴՎԱԾ 28. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼԸ

 

 

8. Շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով ( վերականգնողական ) արձակուրդ տրվում է զորամասի ( զինվորական կառավարման մարմնի ) հրամանատարի ( պետի ) կողմից ` սույն հոդվածի 11- րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ հետվերականգնողական ժամանակահատվածի համար ` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ( այսուհետ ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով ) տեղեկանքի հիման վրա :

 

11. Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը : Բուժման ավարտից հետո շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով կողմից , որի արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը ` մինչեւ 30 օրացուցային օր , կամ սահմանել հետվերականգնողական ժամկետ ` մինչեւ 30 օրացուցային օր : Երկարաձգված բուժման կամ հետվերականգնողական ժամկետի ավարտից հետո շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության : Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն , որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը , զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը , ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները , որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին : Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ , կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից , նշվում է .

 

ՀՈԴՎԱԾ 52. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ (ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ) ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

 

1. Պայմանագրային զինծառայողներին հիվանդության պատճառով ( վերականգնողական ) արձակուրդ տրվում է զորամասի ( զինվորական կառավարման մարմնի ) հրամանատարի ( պետի ) կողմից ` սույն հոդվածի 5- րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ հետվերականգնողական ժամանակահատվածի համար ` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա :

 

 

5. Պայմանագրային զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը : Բուժման ավարտից հետո պայմանագրային զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով կողմից , որի արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը ` մինչեւ 30 օրացուցային օր , կամ սահմանել հետվերականգնողական ժամկետ ` մինչեւ 30 օրացուցային օր : Երկարաձգված բուժման կամ հետվերականգնողական ժամկետի ավարտից հետո պայմանագրային զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության : Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն , որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը , զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը , ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները , որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին : Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ , կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից , նշվում է .

 

 

 

 

Առաջարկ 4.   - Նախագծի 28-րդ հոդվածի 8-րդ, 11-րդ, 52-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերում օգտագործվող «հետվերականգնողական» բառը փոխարինել «վերականգնողական» բառով։

 

 

Հիմնավորում 4. Բժշկության բնագավառում կիրառվում են հետբուժական, հետվիրահատական և այլ տերմիններ, սակայն հետվերականգնողական հասկացություն չկա: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է վերականգնողական ժամանակահատվածին:

 

ՀՈԴՎԱԾ 70. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

 

Առաջարկ 5.   - Նախագծի 70-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով` հետևյալ նախադասությամբ.

 

«Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

Հիմնավորում 5. Զինծառայողների կենսաթոշակային հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին»ՀՀ օրենքով, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով: