ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

Առաջարկի հեղինակը

Օրենքի նախագիծը կամ օրենքի նախագծի մասը

Առաջարկը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

Կորյուն Նահապետյան

5-րդ հոդվածի 4-րդ մաս

 

լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում կարող է սահմանվել 24 ամսից ավելի տեւողությամբ պարտադիր զինվորական ծառայություն, որը չի կարող գերազանցել մեկ ամիս տևողությունը: Ծառայության ամսվա ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձը չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ»։

 

Իրականում պետք է 24 ամիսը պահպանել: Իհարկե բոլոր հրամանատարներին պարբերաբար զգուշացվում է: Նպատակահարմար չէ: Հստակ ձևակերպումների վրա աշխատում են: Կարող են քննարկել:  

Կորյուն Նահապետյան

5-րդ հոդվածի 5-րդ մաս

երկրորդ նախադասությունից հետո լրացնել նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «Առանձին զինվորական մասնագիտությունների համար կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել 23-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

 

Մեզ մոտ բաց է այդ համակարգը, խոսքը չի գնում շարունակակն կրթության մասին: առաջարկև հանվում է:

Ջեմմա Բաղդասարյան

24-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետ

«Դատարանի» բառից հետո լրացնել «օրինական ուժի մեջ մտած» բառերը:

 

Ընդունելի է

Կորյուն Նահապետյան

25-րդ հոդվածի 6-րդ մաս

«բողոքարկվել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և» բառերը:

 

Ընդունելի է

Կորյուն Նահապետյան

26-րդ հոդվածի  1-ին մաս

«ձևով» բառից հետո լրացնել «վիճակահանությամբ» բառը:

 

Ընդունելի է

Ջեմմա Բաղդասարյան

28-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ,   52-րդ հոդվածի  1-ին և 5-րդ մասեր

 

«Հետվերականգնողական» բառը փոխարինել «վերականգնողական» բառով։

 

Ընդունելի է

Ջեմմա Բաղդասարյան

36-րդ, 37-րդ,  38-րդ, 39-րդ հոդվածների վերնագրեր

 

«Պաշտոն» բառից առաջ լրացնել «զինվորական» բառը։

Ընդունելի է

Կորյուն Նահապետյան

64-րդ հոդվածի 3-րդ մաս

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում՝ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին տրամադրվում են երկարաժամկետ վերականգնողական բժշկական ծառայություններ»: վերականգնողական բժշկական ծառայություններ»:

 

Ընդունելի է

Ջեմմա Բաղդասարյան

64-րդ հոդվածի   4-րդ մաս

 

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Անվճար առողջարանային բուժման իրավունք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամները բժշկական ցուցումների առկայության դեպքում կարող են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթով հանգստի համար նախատեսված գումարները համավճարի սկզբունքով համատեղել առողջարանային բուժման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած կարգով»:

 

 

Ընդունելի չէ

Ջեմմա Բաղդասարյան

70-րդ հոդված

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ 8-րդ մաս`

«Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

 

Կորյուն Նահապետյան

71-րդ հոդվածի   1-ին մաս

լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝ «Զինծառայողները օգվտում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված արտոնություններից»: