ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԿՈԴԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿ

 

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն

  Կ-015-05.06.2017-ԱՍ-011/0

 

 

Հոդված 47. Կուտակային հատկացումների հատուցումը տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը

 

2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարման ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և երաշխիքային ֆոնդին»:

 

7. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները «սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորվախ մարմնի և կենտրոնական բանկի համատեղ հրամանով»:

 

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերում  առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության կառավարման ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին բառով:

 

Առաջարկում ենք համապատասխանեցնել նաև այլ հոդվածում առկա վերը նշված անհամապատասխանությունները:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերում տարբեր ձևակերպումներով  է նշված ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը:

Նախ այն նշված է  որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, այնուհետև ` Հայաստանի Հանրապետության կառավարման ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին, ինչը հարց է առաջացնում արդյո՞ք  նույն մարմնի մասին է խոսքը, թե`ոչ: