ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-045-03.07.2017-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

Առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածում «4-րդ պարբերության» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով՝ նկատի ունենալով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

 

Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ