ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին ընթերցմամբ ընդունված <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-114-14.08.2017, 29.09.2017 -ՏՏԳԲ-011-1) վերաբերյալ

 

  1. Նախագծի 4-րդ հոդվածի 6.2) կետը և  5-րդ հոդվածի 19-րդ կետը  խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

<<ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ,  ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդում, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի  20-ը՝  ամփոփ տարեկան հաշվետվությունը>>: