ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի (Կ-114-14.08.2017-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

Առաջարկում ենք

  1. Նախագծի 1-ին հոդվածում «դրա վրա ազդեցություն բառերը փոխարինել «դրանց վրա ազդեցություն բառերով:
  2. Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներում «իրականացման բառից հետո լրացնել «պահանջների բառը:
  3. Նախագծում նախատեսել դրույթներ, համաձայն որոնց կապահովվի բոլոր ընդերքօգտագործողների կողմից մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:
  4. Նախագծով ապահովել մշտադիտարկումների արդյունքում վերցված նմուշների վերլուծության արդյունքների հավաստիությունն ու ճշգրտությունը:

 

 

    Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ