1. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «դատախազության կոլեգիայի առաջարկությամբ» բառերը:
  2. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների» բառերից հետո ավելացնել «գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների միջև.» բառերը:
  3. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «սահմանում է դատախազությունների» բառերից հետո ավելացնել «գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների լիազորությունների իրականացման շրջանակը.» բառերը:
  4. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝

    «5) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին Երևան քաղաքի դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.»:  

  1. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝

       «4) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.»:  

  1. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝

       «4) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին մարզի դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. »:  

  1. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝

       «4) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.»:  

  1. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝

       «5) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին կայազորի զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.»:  

  1. Նախագծի 32-րդ հոդվածի 8-րդ մասում «կարող է հեռացնել» արտահայտությունը փոխարինել «հեռացնում է» արտահայտությամբ:
  2. Նախագծի 34-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր 8-րդ կետ՝

     «8) ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:»:

  1. Նախագծի 36-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի 34-րդ հոդվածով» բառերը փոխարինել «սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-6 կետերով» բառերով:
  2. Նախագծի 36-րդ հոդվածի 2-րդ մասում ավելացնել նոր նախադասություն՝ «Գլխավոր դատախազի տեղակալ չի կարող նշանակվել այն անձը, ով նախկինում դատախազի կամ դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահապական տույժի կիրառման արդյունքում:»:
  3. Նախագծի 56-րդ հոդվածի 1-ին մասում «հարուցվում է» բառը փոխարինել «կարող է հարուցվել» արտահայտությամբ:
  4. Հոդված 77-ում 3-րդ մասից հետո ավելացնել 4-րդ մաս՝

  «4. Բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ դատախազության դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնում է դատախազության աշխատակազմի ղեկավարը:»:

  1. Հոդվածը 77-ումավելացնելվերջին 6-րդ կետ՝

«6. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պարտավոր է պակասը լրացնել կառավարության պահուստային ֆոնդից:»: