ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Կ-037-26.06.2017,04.10.2017-ՊԻՄԻ-011/1)  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1

ՀՀ կառավարություն

Հոդված 11, 1-ին մաս

նախագծի՝ 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող գործող օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր   12-րդ և 13-րդ կետերով.

12) սահմանում է ռազ­մա­կան դրության ժա­մա­նակ պարետային ժամի ընթաց­քում փողոցներում ու այլ հասարա­կական վայրե­րում գտնվելու համար հա­տուկ թույլտվություններ (ան­ցա­գրեր) տալու (փո­խա­­նա­կելու) կարգը, ինչ­պես նաև հատուկ թույլ­տ­վու­­թյունների (ան­ցա­գրե­րի) ձևերը:

13) սահմանում է ռազմա­կան դրության ժամանակ քաղաքացիներից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմա­կեր­պու­­­թյուններից` զենք, ռա­զ­մա­մթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխ­նիկա, պայթուցիկ և ռադիո­ակտիվ նյութեր ժա­մա­նակավորապես առ­գրա­վելու, ինչպես նաև ժա­մանակավորապես առ­գրավ­ված զենքն ու ռազ­մա­մթերքը, պայթուցիկ նյու­թերը, մարտական և ու­սում­նական ռազմական տեխնիկան զինված ուժե­րի ստորաբաժանումնե­րին, այլ զորքերին ու զին­վորա­կան կազմավորում­նե­րին հանձնելու կարգը.»: