Կ-145-04.10.2017-ՏՏԳԲ

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը.

Առաջարկության բովանդակությունը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

2.

3.

4.

5.

ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյան

 

Բանավոր առաջարկություն

 

Սահմանամերձ համայնքների խոշորաց­ման արդյունքում խոշորացված հա­մայնքի կազմում ընդգրկվել են ինչպես նախ­կին սահմանամերձ, այնպես էլ ոչ սահմանամերձ համայնքներ։

Առաջարկվում է օրենքի նախագծով ընդգծել, որ օրենքի կարգավորումները տարածվում են մինչև համայնքների խո­շորաց­ման գործընթացը հաստատված ցան­կում ընդգրկված սահմանամերձ հա­մայնքների բնակավայրերի վրա:(հոդված 1. վերաշարադրել)

«Հոդված 1. «Սահմանամերձ հա­մայնք­ների սոցիալական աջակ­ցու­թյան մասին» Հայաստանի Հան­րապետության 2014 թվակա­նի դեկտեմբերի 1-ի                  ՀՕ-203-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում «հա­մայնք­ներին» բառը փոխարինել «հա­մայնքների բնակավայրերին (այսու­հետ՝ սահմանամերձ հա­մայնք)» բառերով։»:

Առաջարկությունն ընդունվել է:

Կատարվել է համապատասխան փոփոխություն

Ընդունելի է: