Հաշվեքննիչ  պալատի  մասին»  Հայաս­տա­նի  Հան­րա­պե­­­տու­թյան  օրեն­քի նա­խագծի ԵՎ կից Հայաս­տա­նի Հան­րա­պե­­­տու­թյան  օրեն­քների  նա­խագծերի  փաթեթի  (Պ-154-16.10.2017-ՖՎ-011/0  ԵՎ  Պ-1541-12-16.10.2017-ՖՎ-011/0)  վե­րա­բերյալ  Հայաստանի  Հան­րա­պե­տու­­թյան կառավարության

 ԱՌԱՋԱՐԿՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐԸ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հաշվեքննիչ պա­լա­տի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում է`

  1. Նախագծի 5-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի՝

                ա. համարակալումը համապատասխանեցնել «Իրա­վական ակտերի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց հոդ­ված­­ները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների,

բ. 5-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 3-րդ մասում «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերը կիրառվում են հաշվեքննիչ պա­լա­տի կողմից իրականացվող ստուգման, իսկ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ ար­տաքին պետական հաշվեքննության իմաստով: Այս առումով նշված մասում «(այսուհետ՝ հաշ­վե­քննություն)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «(այսուհետ՝ նաև հաշվեքննություն)» բառե­րով:

  1. Նախագծի 16-րդ հոդվածի`

                1) 9-րդ մասում խոսք է գնում հաշվեքննիչ պալատի կող­մից  նիստում  քննարկման և հաս­տատման ենթակա հարցերի մասին, մինչդեռ նույն մասի 19-րդ կետի դրույթները վերա­բե­րում են հաշվեքննիչ պալատի կողմից առանց լիազորագրի գործելուն և լիազորագրեր տալուն: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել.

2) 10-րդ և 11-րդ մասերի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավա­կան ակ­տերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթ­նե­րին, համաձայն որոնց հոդվածները կարող են ունենալ վերնագրեր, հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:

  1. 17-րդ հոդվածի 1-ին մասը «կրթություն և», 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կե­տը «ղեկավար՝» և 2-րդ կետը «տեղակալ՝» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված» բառերով։
  2. 20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «պալատի» բառից հետո լրաց­նել «սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով ներկայացված» բառերով:
  3. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են հաշվեքննիչ պալատի գոր­ծո­ւ­­նե­­ության իրականացման սկզբունքները, մինչդեռ գործունեության սկզբունք­ներն արդեն իսկ նախատեսված են նախագծի 2-րդ գլխի դրույթներում: Այս առումով նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրությունը քննարկման առարկա է: Կարծում ենք, որ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը պետք է գնա հաշվեքննության իրականացման սկզբունքների մասին: 
  4. 24-րդ հոդվածի մասերի և կետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրա­վա­կան ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթ­ներին, համաձայն որոնց հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արա­բա­կան թվանշաններով, հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոք­րա­տա­ռերով, հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդ­վածների կետերի համարները` փակագծերով:
  5. 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրա­գիրը, ընթացիկ եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրա­կա­ցու­թյունը և իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաշվեքննիչ պալատի կող­մից հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժո­ղով և Հայաստանի Հանրապետության կառավարություն, միաժամանակ դրանք տեղադրում է հաշ­վեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Մինչդեռ նախագծի 14-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ փաստաթղթերը  հրապարակվում են նաև www.azdarar.am հաս­ցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտո­նա­կան ինտերնետային կայքերում: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց:
  6. Նախագծում միաժամանակ կիրառվում են «ինտերնետային կայք» և «պաշտոնական ին­տերնետային կայք» եզրույթները: Այս առումով հիշյալ դրույթներն անհրաժեշտ է համա­պա­տաս­խանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդ­վածի 4-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց նորմատիվ իրավական ակտում միևնույն հաս­կացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:
  7. 34-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի դրույթների համաձայն՝ հաշվեքննության առաջադրանքի նա­խագիծը կազմում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ներ­կայացնում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշ­վե­քննիչ պալատի անդամին` ստորագրության: Այս առումով առաջարկում ենք «ստորագրության» բա­ռը փոխարինել «հաստատման» բառով.

                2) 7-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերի մեջ սահմանվել է նաև հաշվե­քննության ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության առաջանալը: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, քանի որ արդ­յունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որի դեպքում հաշվեքննության իրակա­նացումն անընդհատ կարող է երկարաձգվել:

  1. 41-րդ հոդվածի 3-րդ մասում «կարգավորվում են» բառերից հետո հանել «Հայաստանի Հան­րա­պետության» բառերը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:
  2. 43-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձման օրը:»:

«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաս­տա­նի Հան­րա­պե­­­տու­թյան  օրեն­քի նա­խագծին կից ներկայացված մյուս Հայաս­տա­նի Հան­րա­պե­­­տու­թյան  օրեն­քների նա­խագծերի վերա­բերյալ առաջարկություններ չունենք: