ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-125-05.09.2017,19.10.2017-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1) Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով որպես առևտրային ցանցին գերիշխող դիրք ունեցող համարելու չափանիշ նախատեսված է առևտրային ցանցի առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառության ցուցանիշը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «առևտրային գործունեություն» հասկացությունը սահմանված չէ իրավական նորմերով և Նախագծի ընդունման դեպքում նշված դրույթը կարող է գործնական կիրառման ընթացքում տարընկալում առաջացնել և չափազանց լայն իմաստով կիրառվել` ներառելով առևտրային ցանցի միջոցով գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեության նաև այլ տեսակներ, որոնք չեն իրականացվում առևտրային ցանցի միջոցով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․ Առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որում ներառված առևտրային օբյեկտներում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:»:

2) Օրենսդրական տեխնիկայի պահանջները նկատի ունենալով, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը «Սույն» բառից առաջ լրացնել «3.» թվով:

   

Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ