Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

Առաջին ընթերցմամբ ընդունված <<Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-125-05.09.2017,19.102017-ՏՀ-011/1)  վերաբերյալ

 

Առաջարկության փոփոխության (լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերվում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի եզրակացությունը)

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս

 

5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

Առեւտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որում ներառված առևտրային օբյեկտներում՝ հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը:»

 

 

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս

 

«5․ Առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որում ներառված առևտրային օբյեկտներում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:»:

 

 

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պաւբերություն.

 

«Սույն» բառից առաջ լրացնել  «3.» թվով: