«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՌԱՋԱՐԿ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԿՈԴԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿ

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք

 

Կ-165-24.10.2017-ՊԱ-011/0

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

7. Սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված դեպքերում այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը լրանալու օրվան կամ օրենքով սահմանված կարգով տրված հաշմանդամություն ունեցող ճանաչվելու վերաբերյալ տեղեկանքն այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանով այլընտրանքային աշխատանքային ծառայողը հանվում է կազմակերպության հաստիքացուցակներից: Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանում պարտադիր նշվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողին կազմակերպության հաստիքացուցակներից հանելու հիմքը եւ այլընտրանքային աշխատանքային ծառայողի պարտավորությունը` հրամանի պատճենն այլընտրանքային աշխատանքային ծառայողին հանձնելու օրվանից 7-օրյա ժամկետում վերջինիս կողմից իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Սույն մասում նշված այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենն ուղարկվում է նաեւ հանրապետական հանձնաժողովին:

Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օրենքի 17-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասի վերջին նախադասությունում <<պատճենն>> բառից հետո լրացնել <<3-օրյա ժամկետում>> բառերը: