«Թմրամիջոցների  ԵՎ  հոգեմետ  (հոգեներգործուն)  նյութերի մա­­սին» Հայաստանի  Հան­րա­պե­տության  օրենքում  փոփո­խու­թյուն  կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրե­­ա­կան օրենսգրքում փոփո­խություններ կատարելու մա­սին» ԵՎ «Վար­չական իրավա­խախ­տում­ների վերաբերյալ Հա­յաս­տանի Հան­րա­պետության օրենսգրքում փոփոխու­թյուն­­ներ   կա­տարելու   մա­սին»  Հայաստանի  Հանրապետության   օրենք­ների նախա­գծերի  (Պ-172-02.11.2017-ՊԻՄԻ-011/0   ԵՎ Պ-1721-2-02.11.2017-ՊԻՄԻ-011/0) փաթեթի վերաբերյալ Հայաս­տա­նի Հանրապե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան առաջար­կությունը

 

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետու­թյու­նում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազ­մը (ցանկը), թունավոր նյութերի ցանկը և դրանց չափաքանակները հաստատել ու փո­փո­խել համապատասխան գերատեսչության ղեկավարի որոշմամբ: Առաջարկվող օրենսդրական փո­­փոխությունների անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ թմրա­մի­ջոց­նե­րի քիմիական բանաձևերի արագ փոփոխման պատ­ճառով (հանգեցնում է հանցակազմի (զան­­ցակազմի) տարրերի բացակայության) շատ հաճախ անձինք ազատվում են քրեական կամ վարչական պատասխանատվությունից։ Ուստի, առաջարկվում է ավելի ճկուն մեխանիզմ, քան գործող կարգավորումն է։

Օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված խնդրի կարգավորման անհրա­ժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման առարկա է դարձել դեռևս 2015 թվականին:  Քննարկումների արդ­յունք­ների հիման վրա մշակված՝ Հայաստանի Հանրապետության կա­­ռավարության օրենսդրական նախա­ձեռ­նությամբ Հա­յաս­տանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովի քննարկմանը ներկայացված «Հա­յաս­տանի Հանրապետության քրեական օրենս­գրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կա­տա­րելու մասին» և «Վարչական իրավախախ­տում­նե­րի վերա­բեր­յալ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մասին» (Կ-041-29.06.2017-ՊԻՄԻ-011/1, Կ-0411-29.06.2017-ՊԻՄԻ-011/1) Հա­յաս­­տանի Հան­րապե­տու­թյան օրենքների նա­խա­գծերի փաթեթը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Հա­յաս­տանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ: Նշված օրենքների նա­խա­գծերի փաթեթով առաջարկվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյու­թերի չա­փերը, ի տարբերություն գործող իրավակարգավորումների, սահմանել Հայաս­տա­նի Հանրա­պե­տության կառավարության որոշմամբ՝ դրանով իսկ չեզոքացնելով այն պրակտիկ խնդիր­նե­րը, որոնք առաջանում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չա­փերը Հայաստանի Հանրապետության քրե­ական օրենսգրքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հավելված­նե­րով սահ­մանելու պարագայում։ Այդ մոտեցումն ամրագրված է նաև Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության կողմից առաջիկայում Հայաստանի Հանրա­պե­տության Ազգային ժո­­ղո­վի քննարկմանը ներկայացվելիք վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենս­­գրքի նախագծում:

Անդրադառնալով օրենքների նախագծերով (Պ-172-02.11.2017-ՊԻՄԻ-011/0 և Պ-1721-2
-02.11.2017-ՊԻՄԻ-011/0) առաջարկվող կարգավորումներին՝ հարկ ենք համարում նշել, որ օրենքների նախագծերում  պահպանված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրու­թյան 6-րդ հոդվածի 2-րդ մա­սի պահանջը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ու օրենքների հիման վրա և դրանց իրա­կա­նա­ցումն ապա­հո­վե­լու նպատակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմին­ները կարող են օրենքով լիազոր­վել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիա­զո­րող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին Այսինքն՝ օրենքները պետք է հա­մա­պա­տասխանեն որոշակի որակական պահանջների, այն է՝ հստակություն, մատչելիություն, կանխատեսելիություն։

Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում, հղում կատարելով նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, իրավական դիր­քորոշում է հայտնել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: Մաս­նավորապես, իր 2016 թվականի ՍԴՈ-1322 որոշ­ման մեջ վերահաստատել է իր ՍԴՈ-1176  և ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտած հետևյալ իրավական դիրքորո­շում­ները. «... իրա­վա­կան որոշակիության ապահովման տես­անկ­յունից օրենսդրության մեջ օգտագործվող հաս­կացությունները պետք է լինեն հստակ, որո­շա­կի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնա­բա­նու­թյունների կամ շփոթության» և «... իրավական որո­շակիության սկզբունքըլինելով իրա­վա­կան պետության հիմնարար սկզբունքներից մեկըենթադրում է նաևոր իրա­վա­հա­րա­բե­րության բոլոր սուբյեկտներիայդ թվում՝ իշ­խա­նության կրողի գործողությունները պետք է լինենկանխատեսելի և իրավաչափ։»։

Այս համատեքստում ներկայացված օրենքների նախագծերի դրույթները խնդրա­հարույց են. պարզ չէ օրենքների նախագծերում կիրառվող «հա­մա­պա­տաս­խան գերատեսչության ղեկավար» ձևակերպումը: Լիազորող նորմի նման ձևակերպումը հնարավորություն չի տալիս կանխորոշելու դրա իրա­վա­կան բովանդակությունը: Հարկ է նկատի ունենալ նաև Հա­յաս­տանի Հանրապետության Սահ­մա­նա­դրու­թյամբ ենթա­օրենսդրա­կան նորմատիվ իրավա­կան ակտ ընդունելու իրավասություն ունե­ցող սուբ­յեկտ­ների շրջանակը («Թմրամիջոցների և հո­գեմետ (հոգեներգործուն) նյու­թե­րի մա­սին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է` թմրա­մի­­ջոց­նե­րի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջա­նա­ռության կան­խարգելումը Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության սահ­մա­նած կար­գով իրա­կա­նացնում են Հայաստանի Հանրապե­տու­թյան դատախա­զու­թյունը, ոստի­կա­նու­թյունը, ազ­գա­յին անվտանգության, մաքսային և առող­ջապահության բնագավառների լիա­զոր­ված մար­մին­նե­րը՝ իրենց իրավասությունների սահ­ման­ներում): 

Լիազորող նորմի որոշակիությանը ներկայացվող պահանջների տես­անկ­յունից թմրամի­ջոց­ների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը սահմանելու չա­փա­նիշները ևս պետք է քննարկվող օրենքների նախագծերի կանոնակարգման առարկա դարձվեին:

Ինչ վերաբերում է օրենքների նախագծերին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն դի­տարկ­մանը, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկա­յաց­ված օրենքների նախագծերը խնդիրը լուծում են մասամբ, քանի որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ­մամբ հնարավոր չի լինի արագ արձագանքել կատարվող փոփոխություններին, ապա հարկ է նշել, որ գերատեսչական ակտերի ընդունումը ևս ենթադրում է ժամանակատար գործ­ըն­թաց, որը համարժեք է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունման համար անհրաժեշտ ժա­մա­­նա­կահատվածին:

Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները ոչ միայն հակասում են Հա­յաս­տա­նի Հան­րա­­պետու­թյան Ազգային ժողո­վում նույն խնդրի կար­գա­վորմանը վերաբերող՝ առա­ջին ընթերց­մամբ ըն­դուն­ված օրենքների նա­խագծերի փաթեթով առա­ջարկվող կարգա­վո­րում­նե­րին, այլև խնդրահարույց ու թերի են, և առա­­ջարկ­ում է դրանց դրույթ­ները քննարկել առա­ջին ընթերց­մամբ ըն­դուն­ված օրենքների նա­խագծերի փաթեթի շրջա­նակներում: