ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար
պարոն Արա ՍաղաթելյանԻՆ

 

 Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ըն­թերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրա­պետու­թյան ջրային օրենսգրքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու  մասին», «Լիցեն­զավորման մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ) վերաբերյալ Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

«Հայաստանի Հանրա­պետու­թյան ջրային օրենսգրքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծի՝

  1. 1-ին հոդվածի 1-3-րդ մասերում, 6-րդ և 12-րդ հոդված­նե­րում «հետևյալ» բառը փոխարինել «նոր» բառով:
  2. 4-րդ և 8-րդ հոդվածները «բովանդակությամբ» բառից հետո լրացնել «նոր» բառով:
  3. 1-ին հոդվածի`

1) 1-ին մասում «շրջակա միջավայր» բառերը փոխարինել <<ջրային ռեսուրս>> բառերով:

2) 5-րդ մասի՝

ա) 7-րդ պարբերությունը տեղափոխել 10-րդ պարբերություն, քանի որ «ջրահեռացման համակարգ» հասկացությունը անհրաժեշտ է սահմանել «ջրահեռացման անհատական (տեղային) համակարգ» հասկացությունից հետո, ինչպես նաև «որի օգնությամբ իրականացվում է», «փոխադրումը», «շրջակա միջավայր» բառերը համապատասխանաբար փոխարինել «որը թույլ է տալիս իրականացնել», «տեղափոխումը», «ջրային ռեսուրս» բառերով և «ջրային ռեսուրս» բառից հետո լրացնել «կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման» բառերը:

բ) 8-րդ պարբերությունում՝

- «խմբային ջրահեռացման» բառերը փոխարինել «ջրահեռացման խմբային» բառերով,

- «ու սենքեր» բառերը հանել:

գ) 8-րդ և 9-րդ պարբերություններում «ընդունումը» բառը փոխարինել «հավաքումը» բառով և «կառուցվածքներում» բառից հետո լրացնել «և արտահոսքը (արտանետումը)  ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման» բառերով:

դ) 10-րդ պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«ջրահեռացման անհատական (տեղային) համակարգ` ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հասարակական, արտադրական և այլ օբյեկտներում առաջացող կենցաղային, տարափային (հեղեղային) և արտադրական կեղտաջրերի հավաքումը և մաքրումը և արտահոսքը (արտանետումը)  ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման կամ այլ ՀՏԿ համակարգ.»

  1. 4-րդ հոդվածից «5.» և 10-րդ հոդվածից «2.» թվերը հանել՝ հիմք ընդունելով «Իրա­վա­կան ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:
  2. 5-րդ հոդվածը հանել:
  3. 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի1-ին հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ, իսկ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:»:

  • 2-րդ մասը «նշանակությամբ» բառից հետո լրացնել «` ըստ ջրօգտագործման նպատակին համապատասխանող ջրին ներկայացվող պահանջների» բառերը, իսկ 3-րդ մասը հանել:
  1. 8-րդ հոդվածով լրացվող նոր1-ին գլխի 62.1-ին հոդվածի 1-ին մասի՝
  • 1-ին ենթակետում «արտահոսքի» բառից հետո լրացնել «ընդհանուր և անհատական» բառերը: Նույն ենթակետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը.».
  • 4-րդ, 5-րդ ենթակետերում երկրորդ և 6-րդ և 7-րդ ենթակետերում «կեղտաջրերի» բառը փոխարինել «ջրերի» բառով:
  1. 14-րդ հոդվածի`

1) վերնագրում «Անցումային դրույթներ» բառերից առաջ լրացնել «Եզրափակիչ մաս և» բառերը:

2) 1-ին մասի «2-6-րդ» բառերը փոխարինել «3-5-րդ» բառերով:

3) 2-րդ մասում «օրենքի» բառից առաջ լրացնել «սույն» բառով, 4-6-րդ մասերում և 8-րդ մասի  5-րդ ենթակետում «Օրենքի 8-րդ» բառերը փոխարինել «Սույն օրենքի 7-րդ» բառերով:

4) 5-րդ մասի «5-րդ մասը» բառերը փոխարինել «1-ին մասի 5-րդ կետը» բառերով:

5) 8-րդ մասի 2-րդ կետի «կեղտաջրերի հեռացման» բառերը փոխարինել «ջրահեռացման» բառով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 62.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, իսկ 4-րդ կետի «պահանջները» բառը՝ «ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

6) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) Սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածով նախատեսված հարկային արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով՝ վեց ամսվա ընթացքում:»:

  1. Նախագծի 14-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող1-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար` վեց ամսվա ընթացքում: Նման կարգավորման դեպքում 2019 թվականի հունվարի 1-ին, երբ, Նախագծի 14-րդ հոդվածի համաձայն, ուժի մեջ մտած կլինեն Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերը, 6 ամիս կունենանք ուժի մեջ մտած արգելքներ, որոնց համար պատասխանատվություն նախատեսված չի լինի: Ուստի, առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունների կատարումը կազմակերպել այնպես, որ դրանք ևս ուժի մեջ մտնեն 2019 թվականի հունվարի 1-ին: Այդ իսկ պատճառով ներկայացված օրենքների նախածերն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից: Հետևաբար նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում, «Լիցեն­զավորման մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի 2-րդ հոդվածներում «2019» թիվը փոխարինել «2020» թվով: Նախագծի 14-րդ հոդվածից հանվել են 3-րդ և 7-րդ կետերը:
  2. «Լիցեն­զավորման մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը «օրենքի» բառից առաջ լրացնել «ՀՕ-193» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, իսկ «հետևյալ» բառը փոխարինել «նոր» բառով:
  3. «Պետական տուրքի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետևյալ» բառը փո­խա­րինել «նոր» բառով:

                         Հարգանքով`                              ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ