«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան օրենք­ի նա­խա­գծի
(Պ-129-15.09.2017-ՊԻՄԻ-011/0) վե­րա­բերյալ Հայաստանի Հան­րապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայաց­ված օրենքի նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեա­կան օրենսգիրքը լրացնել նոր` 130.1-ին հոդվածով.

«Հոդված 130.1. Բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը

  1. Բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:
  2. Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգա­վոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»: