ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Սաղաթելյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-133-23.09.2017,13.11.2017-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով գործող օրենքում լրացվող նոր՝ 6.1 հոդվածի.

  1. 2-րդ մասը, որը պար­զա­բա­նում է լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գոր­ծող բոլոր կազմակերպիչներին տեղեկացնելու ընթացակարգը, ընդգրկում է «դի­մում» եզրույթը: Նկատի ունենալով, որ խոսքը վերաբերում է քաղաքացու գործունեությունը սահմանափակելու մասին դատարանի վճռին, առաջարկում ենք նշված մասում «դիմումն» բառը փոխարինել «վճիռը» բառով,
  2. 4-րդ մասով նախատեսվում է, որ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց կողմից խաղասրահում կնքված գործարքները շահագրգիռ անձանց պա­հան­ջով դատարանը կարող է անվավեր ճանաչել: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվա­ծի 2-րդ մասի դրույթներով և նկատի ունենալով, որ նույնաբովանդակ իրավադրույթ ամրագրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 308-րդ հոդ­վածով՝ առաջարկում ենք անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով նախագծից հանել նշված մասը: 

 Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ