ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-134-23.09.2017,13.11.2017-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում «ՀՀԿ»  հապավման փոխարեն գրել «ԿՄ» հապավումը` հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-169-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, համաձայն որի՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 14-րդ բաժնի 1-ին մասի երրորդ սյունակում կատարվել է փոփոխություն՝ «ՀՀԿ» (Հայաստանի Հանրապետության կառավարություն) բառերը փոխարինվել են «ԿՄ» (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ)  բառերով:

Հարգանքով`           ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ