ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայութուն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Պ-001-20.05.2017,15.11.2017-ՊԱ-011/1) վերաբերյալ

 

1)Նախագծի 2-րդ հոդվածը հանել:

 

2)Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` պարտադիր զինվորական ծառայություն չանցած 27-ից 35 տարեկան զինապարտ քաղաքացիները՝  նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

 

3)Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերի ինչպես նաև 2-րդ և 3-րդ մասերի չափանիշները համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների չափանիշներին:

 

4)Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 8-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`  պարտադիր զինվորական ծառայություն չանցած 35-ից 55 տարեկան զինապարտ քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց վճարում են գումար` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

 

5)Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 9-րդ կետ հետևյալ բովանդակությամբ` զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած զինապարտ 35-ից 55 տարեկան քաղաքացիների համար վճարը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

 

6)Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 10-րդ կետ հետևյալ բովանդակությամբ` 55 տարին լրացած քաղաքացիները վճարում են 0-ապատիկի չափով:

 

7)Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 11-րդ կետ հետևյալ բովանդակությամբ` պարտադիր զինվորական ծառայություն չանցած` զինվորական ծառայության համար պիտանի այն քաղաքացիները, ովքեր սահմանված կարգով` իրենց դիմումի համաձայան կզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության, վճարում են 0-ապատիկի չափով:

    Գտնում ենք, որ գործող օրենքի 2-րդ հոդվածն ավելի նպատակահարմար է, քանի որ  դրանով տարբերակում է մտցված և այդ տարբերակումն արդարացի է: Հնարավորինս փորձել ենք պահպանել այդ տարբերակումը` համապատասխանեցնելով այն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի չափանիշներին:

 

8)Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Դիմում կարող է ներկայացնել նաեւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից» բառերից հետո լրացենել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ «Փաստաբանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը:

    Թեև նման դրույթի նախատեսումը հակասում է իրավական տեխնիկայի կանոններին և այդ իրավունքը մարդիկ ունեն անկախ այդ դրույթի սույն օրենքում սահմանված լինելու հանգամանքից, այդուհանդերձ առաջարկվում է հղում կատարել այն օրենքներին, որոնցով սահմանված են ներկայացուցչի լիազորությունները հաստատելու կարգն ու պայմանները:

9)Նախագծի 4-րդ հոդվածը հանել:

  Համարում ենք, որ պետք է հաշվի առնել քաղաքացիների սոցիալական վիճակը և զերծ մնալ խտրական վերաբերմունք դրսևորելուց: