ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-186-16.11.2017-ՊԻՄԻ-011/0) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-186-16.11.2017-ՊԻՄԻ-011/0)  վերաբերյալ

1

Պատգամավոր Հակոբ Հակոբյան

Հոդված 3

Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածում տալ «ֆիզիկական տառապանք» և «հոգեկան ուժեղ տառապանք» հասկացությունների սահմանումները: Չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով տրված են այդ սահմանումները, պետք է նշել, որ այս օրենքի իմաստով ենթադրվում է, որ այդ սահմանումները այլ են: 

 

2.

Պատգամավոր Հակոբ Հակոբյան

Հոդված 3, 2-րդ մաս

Առաջարկում եմ նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետը  վերանայել և վերախմբագրել 4-րդ ենթակետի հետ:  «Անտեսում» հասկացությունը բռնության տեսակ համարելը վերանայել, կամ՝ այն միավորել տնտեսական բռնության տեսակի հետ:

 

3.

Պատգամավոր

Աղվան Վարդանյան

Հոդված 3, 2-րդ մաս

 

Առաջարկում եմ  նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարել համապատասխան լրացումներ՝ չափահաս գործունակ զավակների կողմից անգործունակ ծնողների համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը անտեսման սահմանման մեջ ներառելու համար:

 

4.

Պատգամավորներ

Հակոբ Հակոբյան

Աղվան Վարդանյան

Հոդված 4, 1-ին մաս

 

Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում «անկախ համատեղ բնակության հանգամանքից» արտահայտությունը տեղափոխել  «ամուսին» բառից առաջ: 

 

5.

Պատգամավորներ

Հակոբ Հակոբյան

Աղվան Վարդանյան

Հոդված 4, 1-ին մաս

 

Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում «ապաստարան» բառը փոխարինել «ընտանիքում բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն» բառով:

 

7 .

Պատգամավորներ

Հակոբ Հակոբյան

Աղվան Վարդանյան

Հոդված 8, 4-րդ մաս

Առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածի  4-րդ մասում ավելացնել դրույթ հետևյալ բովանդակությամբ.

«Բռնության ենթարկված անձի դիմումի հիման վրա, դատարանի պատճառաբանված որոշմամբ,   «6 ամիս» և  «3 ամիս» ժամկետները կարող են կրճատվել կամ ուժը կորցրած ճանաչվել:

 

8.

Պատգամավորներ

Հակոբ Հակոբյան

Աղվան Վարդանյան

Հոդված 11, 3-րդ մաս

Առաջարկում ենք նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ  մասի «ամսեկան առնվազն» բառերը փոխարինել «ամսեկան առնվազն մեկ անգամ» բառերով: 

 

9.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Նախագիծ

Օրենքի նպատակները շարադրել նախաբանի տեսքով

 

10.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 1

1-ին հոդվածից հանել օրենքի նպատակները

 

11.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 2, 1-ին մաս

2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան» բառով

 

12.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 3, 1-ին մաս

3-րդ հոդվածի 1-ին մասում  «համարվում» բառից հետո լրացնել «սույն օրենքով սահմանված» բառերը, իսկ «արարքը» բառից հետո լրացնել «կամ անտեսումը» բառերը

 

13.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 4, 1-ին մաս

4-րդ հոդվածի 1-ին մասում «Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են» բառերը փոխարինել «Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները սույն օրենքում ունեն հետևյալ իմաստները» բառերով

 

14.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Նախագիծ

Նախագծի ողջ տեքստում «Աջակցության կենտրոն» բառերը փոխարինել «աջակցության կենտրոն» բառերով

 

15.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 4, 1-ին մաս

4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «անկախ կազմակերպաիրավական ձևից» բառերը

 

16.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 4, 1-ին մաս

4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «ընտանիքում բռնություն գործադրած անձ`» բառերից հետո լրացնել «ֆիզիկական» բառը

 

17.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 4, 1-ին մաս

4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ընտանիքում բռնության ենթարկված անձ`» բառերից հետո լրացնել «ֆիզիկական» բառը.

 

18.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 4, 1-ին մաս

4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «Ընտանիքում բռնության ենթարկված անձն իրավունք ունի օգտվելու անվճար իրավաբանական և առաջնային բժշկական օգնությունից, ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հատուկ հաշվեհամարից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում, Աջակցության կենտրոնի, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև ապաստարանի կողմից տրամադրվող ծառայություններից» բառերը.

 

19.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 6, 1-ին մաս

6-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքում» բառից առաջ հանել «առերևույթ» բառը, և այն լրացնել «հանցակազմի հատկանիշներ» բառերից հետո.

 

 

20.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 6, 1-ին մաս

6-րդ հոդվածի 1-ին մասում «24 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «հնարավորինս սեղմ ժամկետում» բառերով.

 

21.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 6, 2-րդ մաս

6-րդ հոդվածի 2-րդ մասում «պատվիրված փոստի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրա հաշվառման վայր» բառերը.

 

 

22.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 7, 3-րդ մաս

7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «կայացման» բառը փոխարինել «մասին իրազեկելու» բառերով.

 

 

23.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 7, 3-րդ մաս

7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «ոստիկանին» բառը փոխարինել «Ոստիկանության ծառայողին« բառերով.

 

 

24.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 7, 4-րդ մաս

7-րդ հոդվածի 4-րդ մասում «միջամտության» բառը փոխարինել «սահմանափակման» բառով.

 

 

25.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 7, 7-րդ մաս

7-րդ հոդվածի 7-րդ մասում «պատվիրված փոստի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրա հաշվառման վայր» բառերը.

 

 

26.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 7, 15-րդ մաս

7-րդ հոդվածի 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անհետաձգելի միջամտության որոշման մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո հնգօրյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում և դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:».

 

27.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 8, 5-րդ մաս

8-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան» բառով.

 

 

28.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 8, 7-րդ մաս

8-րդ հոդվածի 7-րդ մասում «որոշումները» բառերը փոխարինել «ակտերը» բառով.

 

 

29.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 11, 3-րդ մաս

11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողը և տարածքային մարմնի սոցիալական աշխատողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսեկան առնվազն մեկ հանդիպում են ունենում հաշվառման վերցված և ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում:  Տարածքային մարմնի սոցիալական աշխատողը մշտադիտարկման ընթացքում բռնության կրկնման վտանգ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ոստիկանությանը:

 

 

30.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 14, 2-րդ մաս

14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «և իրավապահ մարմինների» բառերը փոխարինել «,Ոստիկանության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության» բառերով.

 

31.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 14, 3-րդ մաս

14-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան» բառերը փոխարինել «Մարդու իրավունքների պաշտպան» բառերով.

 

 

32.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 17, 1-ին մաս

17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «սահմանում է» բառից առաջ լրացնել «ապահովում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անհատույց առաջնային բժշկական օգնություն,» բառերը.

 

 

33.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 17, 1-ին մաս

17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «իրավապահ մարմիններին» բառերը փոխարինել «Ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը» բառերով.

 

 

34.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 17, 1-ին մաս

17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «իրավապահ մարմիններին» բառերը փոխարինել «Ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը» բառերով.

 

35.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 20, 5-րդ մաս

20-րդ հոդվածի 5-րդ մասը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված:».

 

36.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 20, 6-րդ մաս

20-րդ հոդվածի 6-րդ մասում «ուսման հնարավորություններով» բառերը փոխարինել «դասապատրաստման համար անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով  տարածություն.».

 

37.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 23, 2-րդ մաս

23-րդ հոդվածի 2-րդ մասում «Նույն ժամկետում» բառերը փոխարինել «Վարչապետը հաստատում է Լիազոր մարմնին առընթեր խորհրդի անհատական կազմը, իսկ» բառերով.

 

 

38.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Նախագիծ

Նախագծի ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը փոխարինել «Կառավարություն» բառով.

 

 

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագիծ

(Կ-186.3-16.11.2017-ՊԻՄԻ-011/0)

1.

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 2

2-րդ հոդվածով լրացվող 201.4-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Դատական ակտը»