««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-187-20.11.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Հոդված 1, 1-ին մաս

«Խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ» բառերը փոխարինել «խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ» բառերով:

Հոդված 2, 2-րդ մաս

«Եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է» բառերը փոխարինել «եթե կազմակերպիչը մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է» բառերով: