Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ն Ե Ր

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Առաջարկի հեղինակը

Նախագծի վերնագիրը, հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկը

Առաջարկի տեքստը կամ բովանդակությունը

 

1. 

ՀՀ կառավարություն

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համա­կարգի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թ­յուններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի 1-ին հոդ­վածի                2-րդ մաս

Լրացնել նոր դրույթով հետևյալ բովանդակությամբ. « Ծրագիրը միևնույն նպատակին հասնելուն ուղղված քաղաքականության իրագործ­ման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրա­մա­բանական խմբավորումն է:»

2. 

ՀՀ կառավարություն

««Հայաստանի Հանրապետու

թյան բյուջետային համակար

գի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թ­յուններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդ­վածի                2-րդ մաս,  1-ին հոդվածի               3-րդ մաս, 4-րդ հոդվածի 1-3-րդ մասեր, 5-րդ հոդվածի 5-րդ մաս, 6-րդ հոդվածի 1-2-րդ մասեր, 7-8-րդ հոդվածների, 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասեր, 14-15-րդ հոդվածներ, ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախագ­ծի 5-րդ հոդվածի 1-2-րդ մասեր

«17.1-ին եւ 17.2-րդ մասեր հետեւյալ բավոնա­դա­կությամբ» բառերն փոխարինել «նոր՝ 17.1-ին եւ 17.2-րդ մասեր» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պա­հանջները:

3. 

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածի                   3-րդ մաս.

 «Հայաստանի Հանրա­պե­տության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել է 18.1-ին մա­սով, որտեղ տրվում է ծրագրի միջոցառման հաս­կա­ցու­թ­յունը, մինչ­դեռ այդ հասկացությունը տրված է նաեւ նույն հոդ­վածի 18-րդ մասում, ընդ որում՝ այլ բառերով:

4. 

ՀՀ կառավարություն

Նախագծի 4-րդ հոդվածի               1-ին մաս

Լրացնել ոչ թե «դ1» եւ «դ2», այլ «ե» եւ «զ» կետերով՝ հիմք ընդունելով «Իրա­վական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները: Սույն առաջար­կության ընդունումը փոփո­խու­թյուն կատարելու անհրա­ժեշտություն կառաջացնի նաեւ Նա­խագ­ծի 15-րդ հոդ­վա­ծով լրացվող՝ «Հայաստանի Հանրա­պե­տության բյու­ջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում:

5. 

ՀՀ կառավարություն

««Հիմ­նա­դրամ­ների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրա­պետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածներ

Այս նախա­գիծն ունի երկու 4-րդ հոդված­ներ, որոնցից երկրորդ ան­հրաժեշտ է դարձնել 5-րդ

6. 

ՀՀ կառավարություն

Նախագծի 10-րդ հոդված,             11-րդ հոդվածի 1-ին մա­ս,              12-րդ հոդված, ««Գանձապետական համակար­գի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրա­ցում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տութ­յան օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս, 4-րդ հոդ­վա­ծի 1-ին մաս, ««Պետական ոչ առեւտրային կազմակեր­պու­թյուն­նե­րի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փո­փո­խու­թյուն կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրեն­­քի նախագծի 1-ին հոդված, ««Հիմ­նա­դրամ­ների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրա­պետության օրենքի նախագծի 1-4-րդ հոդվածներ, ««Բաժ­նետիրական ընկերութ­յուն­ների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում,

 փոփո­խություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թ­յան օրենքի նախագծի 1-2-րդ հոդ­վածներ

 «Հետեւյալ» բառը փոխարի­նել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մա­սին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

7. 

ՀՀ կառավարություն

Նախագծի 16-րդ հոդված

 «ուոժի մեջ են մտնում» բա­ռերն փոխարինել «ուժի մեջ է մտնում» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մա­սին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

8. 

ՀՀ կառավարություն

««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքում փոփոխություններ եւ լրա­ցումներ կա­տա­րե­լու մասին» Հայաստանի Հանրապե­տու­­թյան օրենքի նա­խագ­ծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներն 

««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքում փոփոխություններ եւ լրա­ցումներ կա­տա­րե­լու մասին» Հայաստանի Հանրապե­տու­­թյան օրենքի նա­խագ­ծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներն  փոխել տե­ղե­րով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրեն­քի 37-րդ հոդ­վա­ծի 6-րդ մասի կանոնները:

9. 

ՀՀ կառավարություն

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փոխություն կա­տարելու մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքի նա­խագծի 1-ին հոդված

 «(այսու­հետ՝ Օրենք)» բառերն առա­ջար­կում ենք հանել, քանի որ այդ նախագիծը համապա­տաս­խան օրենքին հղում այլեւս չի պարունակում:

10. 

ՀՀ կառավարություն

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փոխություն կա­տարելու մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքի նա­խագիծ

2-րդ հոդվածն առաջարկում ենք դարձնել դրա 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Պե­տական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «ե» կետի երկրորդ նախադասություն՝ նախագիծը լրացնելով անցու­մա­յին դրույթ­նե­րով, որը կպարունակի նշում այն մասին, թե երբ է կա­ռավարութ­յունն ընդունելու համապատասխան որոշումը («Իրա­­վական ակ­տե­րի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մաս):