ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)  վերաբերյալ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով առաջարկվող՝ «բարոյականության պաշտպանության նպատակով» հասկացությունը հստակեցնել:  

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածի 7-րդ մասով առաջարկվող՝ «երեխայի լավագույն շահ» հասկացությունը սահմանել ավելի համապարփակ:  

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 22-րդ հոդվածով առաջարկվող օրենսգրքի 116-րդ հոդվածում լրացվող  6-րդ մասում օտարերկրյա քաղաքացիների համար դասընթացների կազմակերպումը նախատեսել իրականացնել՝ վճարովի հիմունքներով  և կառավարության սահմանած կարգով:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 28-րդ հոդվածով առաջարկվող օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը հաստակեցնել: 

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 24-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենսգրքի 118-րդ հոդվածում նախատեսված 1-ին մասի և 2-րդ մասի առաջին նախադասությունները համապատասխանեցնել իրար հետ:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 29-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենսգրքի 128-րդ հոդվածում նախատեսված 3-րդ մասում հստակեցնել «ապաանձնավորված»  հասկացությունը և նախատեսել դրա մեխանիզմները:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենսգրքում լրացվող  128.1-րդ հոդվածում 1-ին և 11-րդ մասերը համապատասխանեցնել:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 31-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենսգրքում խմբագրվող   130-րդ հոդվածում 1-ին մասի 9-րդ ենթակետի ա/ կետը վերնայել՝ այն իմաստով, որ նախագիծն արդեն համապատասխանեցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի հետ:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենսգրքում խմբագրվող 137 -րդ հոդվածում և «կյանքի դժվարին իրավիճակում»  հասկացությունը սահմանել այս օրենսգրքի իմաստով, քանի որ վերջինս նոր հասկացություն է այս օրենսգրքում:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենսգրքում խմբագրվող 137.1-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Խնամատարության պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է ՀՀ կառավարությունը»

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող գործող օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասը և 138.1-րդ հոդվածի 3-րդ մասը միացնել և խմբագրել:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0)   

Առաջարկում եմ նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող՝ գործող օրենսգրքում խմբագրվող 140-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները չեն կարող պակաս լինել մեկ երեխայի համար նախատեսված՝ պետության հոգածության կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության համար գումարի չափից:»: