ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԿՈԴԸ

 

ԱՌԱՋԱՐԿ

 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հեղինակ` ՀՀ կառավարություն  Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0

 

 

Առաջարկ 1. - Նախագծի 41-րդ հոդվածի 2-րդ կետում, 42-հոդվածի 1-ին կետի 2-րդ մասում, 54-րդ հոդվածի 3-րդ կետում, 56-րդ հոդվածի 3-րդ կետում, 57-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասում, 62-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ մասում, 111-րդ հոդվածի 1-ին կետի 1.2 ենթակետում, 113-րդ հոդվածի 2-րդ կետում, 116-րդ հոդվածի 3-րդ կետում, 120-րդ հոդվածի 2-րդ կետում, 132-րդ հոդվածի 1-ին կետում, 137-րդ հոդվածի 7-րդից  9-րդ կետերում «երեխայի շահեր» բառերը փոխարինել«Երեխայի լավագույն շահեր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Առաջարկ 2 . – Նախագծի 42-րդ հոդվածի 1-ին կետի «ազդում» բառը փոխարինել «սահմանափակում» բառով:

 

 

Առաջարկ 3. – Պահպանել գործող օրենսգրքի 118-րդ հոդվածի այն դրույթը, որը վերաբերվում է անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս նաև նրանց ծնողների կամ խնամակալների համաձայնությանը:

 

Առաջարկ 4.  -  Նախագծի 54-րդ հոդվածի 4-րդ կետում, 109-րդ հոդվածի 1-ին կետում, 110-րդ հոդվածի 2-րդ կետում «ազգաբնակչություն» բառը փոխարինել «բնակչություն» բառով, համապատասխանեցնելով այն 136-րդ հոդվածի 1-ին կետում կատարված ուղղմանը:

 

 

 

Առաջարկ 5. - Օրենսգրքի 55-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

Խորթ երեխաներին դաստիարակելու եւ խնամելու` խորթ ծնողների իրավունքները և պարտականությունները

 

Օրենսգրքի 55-րդ հոդվածի «Խորթ ծնողները» բառերից հետո լրացնել «իրավունք ունեն և» բառերով, համապատասխանեցնելով այն ՀՀ Սահմանադրության 36-րդ և նախագծի 51-րդ հոդվածներին:

 

 

Առաջարկ 6.  -  Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-րդ կետի «ծնողներին անգործունակ» բառերից հետո լրացնել «կամ անհայտ բացակայող» բառերով:

 

Առաջարկ 7.  –Օրենսգրքի 137.1 հոդվածի 5-րդ կետի  «ապրուստ»  բառը փոխարինել «խնամք» բառով: