ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

Առաջարկու թյան (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինա կի (հիմնական զեկուցողի) եզրակացություն

Առաջարկություն ները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ՖՎԲ հանձնաժողովի որոշումը

1.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախագծի 5-րդ հոդվածի՝

1)         2-րդ մասի՝

            ա. համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

բ. 5-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 3-րդ մասում «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերը կիրառվում են հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող ստուգման, իսկ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ արտաքին պետական հաշվեքննության իմաստով: Այս առումով նշված մասում «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «(այսուհետ՝ նաև հաշվեքննություն)» բառերով:

Ընդունելի է

Ընդունված է

2.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 16-րդ հոդված

Նախագծի 16-րդ հոդվածի`

1) 9-րդ մասում խոսք է գնում հաշվեքննիչ պալատի կողմից  նիստում  քննարկման և հաստատման ենթակա հարցերի մասին, մինչդեռ նույն մասի 19-րդ կետի դրույթները վերաբերում են հաշվեքննիչ պալատի կողմից առանց լիազորագրի գործելու և լիազորագրեր տալուն: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել,

2) 10-րդ և 11-րդ մասերի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, համաձայն որոնց՝ հոդվածները կարող են ունենալ վերնագրեր, հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը.

Ընդունելի է

Ընդունված է

3.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 17-րդ հոդված, 22-րդ հոդված

Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի «կրթություն և», 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ղեկավար՝» և 2-րդ կետը «տեղակալ՝» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված» բառերով։

Ընդունելի է

Ընդունված է

4.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 20-րդ հոդված

20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «պալատի» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով ներկայացված» բառերով.

Ընդունելի է

Ընդունված է

5.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 23-րդ հոդված

Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են Հաշվեքննիչ պալատի գործունեության իրականացման սկզբունքները, մինչդեռ գործունեության սկզբունքներն արդեն իսկ նախատեսված են նախագծի 2-րդ գլխի դրույթներում: Այս առումով նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրությունը քննարկման առարկա է: Կարծում ենք, որ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը պետք է գնա հաշվեքննության իրականացման սկզբունքների մասին:

Ընդունելի է

Ընդունված է

6.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 24-րդ հոդված

24-րդ հոդվածի մասերի և  կետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով.

Ընդունելի է

Ընդունված է

7.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 30-րդ հոդված

30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագիրը, ընթացիկ եզրակացությունները,  պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը և իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն, միաժամանակ դրանք տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Մինչդեռ նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ փաստաթղթերը  հրապարակվում են նաև www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց:

Ընդունելի է

Ընդունված է

8.       

ՀՀ կառավարություն

 

Նախագծում միաժամանակ կիրառվում են «ինտերնետային կայք» և «պաշտոնական ինտերնետային կայք» եզրույթները: Այս առումով հիշյալ դրույթները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ.

Ընդունելի է

Ընդունված է

9.       

ՀՀ կառավարություն

Նախագծի 34-րդ հոդված

 34-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի դրույթների համաձայն՝ հաշվեքննության առաջադրանքի նախագիծը կազմում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին` ստորագրության: Այս առումով առաջարկում ենք «ստորագրության» բառը փոխարինել «հավանության» բառով.

2) 7-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերի մեջ սահմանվել է նաև հաշվեքննության ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության առաջանալը: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, քանի որ արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որի պարագայում հաշվեքննության իրականացումն անընդհատ կարող է երկարաձգվել.

Ընդունելի է

Ընդունված է

10.   

ՀՀ կառավարություն

Նախագծի 41-րդ հոդված

41-րդ հոդվածի 3-րդ մասում «կարգավորվում են» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝  նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները.

Ընդունելի է

Ընդունված է

11.   

ՀՀ կառավարություն

Նախագծի 43-րդ հոդված

Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձման օրը:»:

Ընդունելի է

Ընդունված է

12.   

ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան

Նախագծի  18-րդ հոդված

Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5) կետում  « ստորագրում» բառը փոխել « վավերացնում» բառով

 

Ընդունելի է

Ընդունված է

13.   

ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան

Նախագծի 26-րդ հոդված

Նախագծի 26-րդ հոդվածի՝

1.      1-ին մասում   «տորագրման» բառը փոխարինել « վավերացման» բառով:

2.      2-րդ մասում « ստորագրվելուց» բառը փոխարինել « վավերացնելուց» բառով:

Ընդունելի է

Ընդունված է

14.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան

Նախագծի 36-րդ հոդված

Նախագծի 36-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետում « ակընհայտ» բառը փոխարինել  «առերևույթ » բառով:

 

Ընդունելի է

Ընդունված է

15.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Մինասյան

Նախագծի 43-րդ հոդվածի

43-րդ հոդվածի 3-րդ մասում « գործունեության 1-ին

ծրագիրը » բառերը հանել

Ընդունելի է

Ընդունված է