ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-197-04.12.2017-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ3» կետի «թափոնի անձնագրի» բառերը փոխարինել «թափոնների անձնագրի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ