Առաջարկներ

1.Խորհրդում ընդգրվող տվյալ համայնքի ավագանու անդամը չի հանդիսանա նույն կուսակցության անդամ, ինչ տվյալ համայնքի ղեկավարը, 

2.Տվյալ համայնքի ղեկավարի անկուսակցական լինելու դեպքում Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը կտրվի Ազգային ժողովի կանոնակարգ

սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կառավարող չհամարվող խմբակցության կուսակցության ներկայացուցիչներին,

 3.Միավորման անդամ համայնքի ավագանու կազմում երկու սեռերի ներկայացվածության դեպքում խորհրդի անդամ ավագանու անդամը և համայնքի ղեկավարը պետք է լինեն տարբեր սեռերի ներկայացուցիչներ: Ընդ որում, եթե համայնքի ղեկավարը կին է, ապա խորհրդում ավագանու անդամի ևս կին ներկայացուցչի ընդգրկումը չի արգելվում,

 4.Համայնքի ղեկավարի կին լինելու և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով կառավարող կուսակցության անդամ լինելու դեպքում խորհրդում ընդգրկվող ավագանու անդամը չի կարող լինել կառավարող խմբակցության կուսակցության անդամ:

 5.Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի երկրորդ մասով Խորհրդի լիազորությունների ժամկետը սահմանափակել կանոնադրական նպատակների իրականացման ժամկետներով, բայց ոչ ավելի քան 5 տարի:

 6.Օրենքով սահմանել մեխանիզմներ միավորման անդամ համայնքի ավագանու համար բողոքարկելու Խորհրդի կայացրած որոշումները: