ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րե­լու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական ան­ձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պե­տական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փո­փո­խություն կա­տա­րելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-205-07.12.2017-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան առաջար­կու­թյուն­ները.

Առաջարկում ենք «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի նախագծի՝

  1. 1. 4-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունները, նախագծի տեքս­տում միասնական տերմինաբանության ապահովման նպատակով, «շրջանակում» բառերից հետո լրացնել «միավորման անդամ» բառերով:
  2. 7-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի`

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. միավորման անդամ հա­մայնք­նե­րի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից միավորմանը փոխանցվող լիազորու­թյունները,»,

բ) 6-րդ կետը «վերադարձվող» բառից առաջ լրացնել «համայնքին» բառով:

2) 4-րդ մասը «գրավոր» բառից առաջ լրացնել «միավորմանը» բառով, իսկ «խորհրդի» բա­ռից առաջ՝ «միավորման» բառով:

  1. 8-րդ հոդվածի 3-րդ մասում «նախագիծը» բառը փոխարինել «օրենքի և միավորման կա­նո­նադրության նախագծերը» բառերով, «կանոնադրության» բառը՝ «նախագծերի» բա­ռով:
  2. 10-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «խորհուրդը» բառը փոխարինել «միավորման խորհուրդը (այսուհետ՝ խոր­հուրդ).» բառերով,

2) 2-րդ կետում «խորհրդի նախագահը» բառերը փոխարինել «միավորման խորհրդի նա­խա­գահը (այսուհետ՝ խորհրդի նախագահ)» բառերով:

  1. 11-րդ հոդվածի 2-րդ մասը «անդամ» բառից առաջ լրացնել «միավորման» բառով:
  2. 12-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասը «անդամ» բառից առաջ լրացնել «միավորման» բառով, «ընդհանուր» բա­ռից առաջ՝ «անդամների» բառով, իսկ «պարագայում» բառը փոխարինել «դեպքում» բառով,

2) 5-րդ մասում «որոշումներն» բառը փոխարինել «որոշումները միավորման» բառե­րով:

  1. 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «ավագանու» բառերից հետո լրացնել «անդամ­նե­րի» բառով, 4-րդ մասում «ժողով» բառը փոխարինել «ժողովի քննարկմանը» բառերով:
  2. 18-րդ հոդվածի 1-ին մասի «և դրա հիման վրա միավորման լուծարման պետական գրանց­ման» բառերը հանել:

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն­­ներ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խա­­գծի 5-րդ հոդվածում «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը փոխա­րի­նել «Հա­մայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերով` «Իրավական ակտերի մա­­սին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխա­նեց­նե­լու նպա­տա­կով, իսկ «Համայն­քի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միա­վորման խորհրդի» բառերը փո­խարինել «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի կամ միջհա­մայն­քային միա­վոր­ման խորհրդի» բառերով:

 

 Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ