ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-210-11.12.2017-ՊԱ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրելու մասին որոշում ընդունելու իրավունք, բացի ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարից, վերապահել նաև Ճանապարհային ոստիկանության պետին։ Վերջինիս նաև իրավունք տալ տարաժամկետելու տեղադրված տեխնիկական միջոցներով ամրագրված տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը։ Ելնելով վերոգրյալից՝ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «տարածքային մարմնի ղեկավարի» բառերից հետո ավելացնել «կամ Ճանապարհային ոստիկանության պետի» բառերը:

 

Հարգանքով`  ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ