«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-213-14.12.2017-ՊԻՄԻ-017/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը,  գտնում է, որ ներկայացված օրենքի նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներով գործող օրենքի համապատասխանաբար 43-րդ և 46-րդ հոդվածներում կատարվող լրացումները բավարար հիմնավորված չեն, և դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Ուստի, առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածները հանել: