«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱ­­ՅԱՍ­­ՏԱ­ՆԻ  ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­­ՏՈՒ­ԹՅԱՆ
ՕՐԵՆՔ­Ի ՆԱ­ԽԱ­ԳԾԻ (Պ-225-15.12.2017-ՏՀ-011/0) ՎԵ­ՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Գնումների մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մա­սի համաձայն՝ «բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է նաև որոշման հիմ­նա­վորումը, ընդունվում և հրապարակվում է բողոքն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 օրա­ցու­ցա­յին օրվա ընթացքում: Խորհրդի պատճառաբանված որոշմամբ սույն կետով նախատես­ված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև 10 օրացուցային օրով: Խորհրդի որոշումն իրավապարտադիր է:»:

Այսինքն, նշված հոդվածի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ «Գնում­ների մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքը գնումների բողո­քարկ­ման խորհրդի որոշումների ուժի մեջ մտնելու կարգ և պայմաններ իրավացիորեն չի սահմանում՝ նկա­տի ունենալով, որ օրինական ուժը բացառապես դատական ակտերին բնորոշ իրա­վա­կան որոշակիության արտահայտումն է: Մտնելով օրինական ուժի մեջ՝ դատական ակտը ձեռք է բերում օրենքի ուժ, կողմերի համար դառնում է «մասնավոր օրենք», պետական հար­կադ­րանքի ուժով ապահովված խիստ որոշակի վարքագծի կոնկրետ կանոններ սահմանող ան­հատական իրավական ակտ, որը, ընդհանուր կանոնի համաձայն, չի կարող վերանայվել ո՛չ այն կայացնող դատարանի և ո՛չ էլ վերադաս ատյանների կողմից:

Տվյալ դեպքում օրենքով կարող է նախատեսվել ոչ թե խորհրդի որոշումներն ուժի մեջ մտնելու, այլ դրանց իրավապարտադիր դառնալու ժամկետներ:

Միաժամանակ գտնում ենք, որ եթե մասնակիցը համաձայն չէ խորհրդի կողմից կա­յաց­ված որոշման հետ, ապա վերջինս ունի այն դատական կարգով բողոքարկելու իրավունք և դրա շրջանակում Հայաս­տա­նի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս­գրքով սահմանված կարգով կարող է միջնորդել դատարանին կիրառելու հայցի ապա­հով­ման միջոց` մինչև դատարանի կողմից կայացվող որոշումն ուժի մեջ մտնելը կասեցնել ցուցակում ներառելու մասին խորհրդի որոշումը:

Պետք է նկատի ունենալ նաև, որ նախագծի ընդունման պարագայում`

1) ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած մասնակիցները հնարավորություն կստա­նա­ն մինչև խորհրդի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելը մասնակցելու այլ գնման գործընթացների ևս: Ընդ որում, գործող օրենսդրությամբ նախատեսված են մեխանիզմ­ներ, որոնք հնարավորինս ապահովել են ոչ խտրական մոտեցման կիրառում մասնակից­նե­րի հայտերի գնահատման նկատմամբ: Մասնավորապես, եթե մասնակիցը հայտով թերի է ներկայացնում պահանջված փաստաթղթերը, ապա վերջինիս հնարավորություն է տրվում շտկել դրանք: Այսինքն, եթե պատշաճ մասնակից է, ապա օրենսդրությունը երաշխավորում է նրա ներկայացրած հայտի` ձևական պահանջների չպահպանման արդյունքում հայտի չմերժելը և սև ցուցակում չներառումը. 

2) անհարկի կձգձգվեն գնման գործընթացները և գործնականում կարող է ստեղծվել մի վիճակ, երբ պատվիրատուները հնարավորություն չեն ստանա ապահովել իրենց առջև դրված ծրագրային խնդիրների իրականացումը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ «Գնումների մասին» Հայաս­տա­նի Հանրապե­տու­թյան օրենքում առաջարկվող լրացումները տեղին չեն և անընդունելի են:

Այդուհանդերձ, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքի պահանջները՝

1) նկատի ունենալով, որ նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով կատարվող լրա­ցում­ները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի միևնույն՝ 46-րդ հոդվածում, դրանք անհրաժեշտ է միավորել մեկ հոդվածի ներքո.

2) նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «Գնումների մասին» Հայաս­տանի Հանրապետության  2016 թվականի  դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն» բառերը: