Առաջարկություններ

  <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ՝ Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Առաջարկության

փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)


1.
Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մաս

Առաջարկվում է նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «չեն հրապարակվում» բառերն առաջարկում ենք փոխարինել «չի հրապարակվում» բառերով:

2.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մաս

Առաջարկվում է նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով  ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

3.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

Առաջարկվում է նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասով  ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

4.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մաս

 

Առաջարկվում է նախագծի 12-րդ հոդվածի 1-րդ մասում «3-րդ եւ 7-րդ մասերով» բառերն  փոխարինել «3-րդ մասով» բառերով:

5.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մաս

 

Առաջարկվում է նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

6.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մաս

 

Առաջարկվում է նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասով ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասը  ուժը կորցրած  ճանաչել:

 

7.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագիծն ունի երկու 22-րդ հոդված

Առաջարկվում է նախագծով  երկրորդ 22-րդ հոդվածը դարձնել 23-րդ, իսկ 23-րդը՝ 24-րդ:

 

8.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 23-րդ հոդված

Առաջարկվում է նախագծի 23-րդ հոդվածով ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ  մասերը  ուժը կորցրած ճանաչել:

 

9.Պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության ընտրական  օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին նախագծի 24-րդ հոդված

Առաջարկվում է նախագծի 24-րդ հոդվածով  սահմանել՝  եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հերթական   կամ  արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից:

2. Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից մինչեւ Ազգային ժողովի համապատասխանաբար հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի առաջին նիստի պահը պատգամավորական մանդատների թափուր մնալու դեպքում թափուր մանդատների տրամադրումը կատարվում է նախքան առաջարկվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործած դրույթների համաձայն: