1.Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի (Կ-209-11.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-017/1) վերաբերյալ ներկայացնել հետևյալ գրավոր առաջարկները. « 4. Դատարանը նորմը պետք է կիրառի Սահմանադրական դատարանի կողմից իր որոշման եզրափակիչ և/կամ պատճառաբանական մասում(երում) այդ նորմի բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ»:

Այլընտրանքային ձևակերպում՝

« 4. Դատարանը նորմը պետք է կիրառի Սահմանադրական դատարանի կողմից իր որոշման մեջ այդ նորմի, այդ թվում՝ պատճառաբանական մասում, բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ»:

 

2) Նախագծի 13-րդ հոդվածում ավելացնել 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝

« 5. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կամ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմինների ակտերը պարտադիր են դատարանի համար` նշված ակտերով լուծված իրավունքի միևնույն հարցը քննելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ տվյալ փաստական հանգամանքներից ելնելով իր կողմից քննվող գործով լուծման ենթակա իրավունքի հարցը տարբերվում է նշված ակտերով լուծված իրավունքի հարցից»:

 

 3) Նախագծի 10-րդ գլխի («Դատավորի գործունեության երաշխիքները») 51-րդ հոդվածի («Դատավորի անձեռնմխելիությունը») 1-ին մասից հանել՝ «կամ կարգապահական խախտման» բառերը:

 

4) Նախագծի 53-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 4.Եթե դատավորի պաշտոնից Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավոր նշանակված դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է կամ օրենքով նախատեսվում է դատարանի կամ Վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը եւ հավելավճարներ ստանալու իրավունքը, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչեւ Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»:

 

5)Նախագծի 54-րդ հոդվածում («Դատավորի աշխատավարձը և սոցիալական երաշխիքները») ավելացնել «4» մաս՝ « 4. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտունում պաշտոնավարման ժամկետը համարվում է դատավորի ստաժ»:

Հաջորդող մասերի համարները մեկով ավելացնել:

6)Նախագծի 73-րդ հոդվածի 11-րդ մասում «Դատական տուգանքը կիրառվում է մինչեւ 100000 ՀՀ դրամի չափով:» բառերից առաջ լրացնել՝ « Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց և փաստաբան, քննիչ, դատախազ չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ:» դրույթով:

 

7)Նախագծի 18-րդ գլխի («Դատավորի կարգապահական պատասխանատվությունը») 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ «1) արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը.»՝ հանել:

 

8)Նախագծի 165-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ «բացառությամբ մայրանալու հետ կապված դեպքերի» բառերը փոխարինել՝ «բացառությամբ հետծննդյան արձակուրդում գտնվելու հետ կապված դեպքերի» բառերով: