1)«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (Կ-219-14.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/1) (հետայսու՝ Նախագիծ) ստորև թվարկած հոդվածների դրույթներում «հրապարակման պահ» կամ «կայացման պահ» եզրը փոխել՝ «ստանալու պահ» եզրով:

Հոդված 179. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները

 

  1. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:

Հոդված 181. Գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները

  1. Գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել:

Հոդված 194. Լրացուցիչ վճիռ

  1. Լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Հոդված 196. Վճռի օրինական ուժի մեջ մտնելը

1.Վճիռն oրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիu հետո, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով։

  1. Գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
  1. Ալիմենտ բռնագանձելու, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
  1. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ընդհանուր իրավասության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 207. Դատարանի վճիռը

  1. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվում:

Հոդված 268. Դատարանի վճիռը

1.Դիմումի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 273. Դատարանի վճիռը

  1. Քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

Հոդված 285. Վճռի վերանայումը

  1. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 289. Դատարանի վճիռը

  1. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 300. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը

  1. Պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
  2. Պարզեցված վարույթի կարգով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից յոթնօրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

Հոդված 303. Արագացված դատաքննության կարգը և ժամկետները

  1. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

Հոդված 318. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու գործով դատարանի Որոշումը

  1. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Հոդված 323. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին գործով դատարանի որոշումը

  1. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Հոդված 328. Օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը

  1. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Հոդված 338. Դատարանի որոշումը

  1. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Հոդված 343. Դատարանի որոշումը

  1. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Հոդված 354. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացվող դատական ակտը

  1. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Հոդված 360. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

  1. Վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
  2. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեuված դեպքերում` այն uտանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 179-րդ հոդվածով և 300-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից՝ յոթնօրյա ժամկետում:

Հոդված 385. Վերաքննիչ դատարանի որոշման oրինական ուժի մեջ մտնելը

  1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիu հետո։ Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո:
  2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
  • Նախագծի 5-րդ հոդվածում (Քաղաքացիական գործերը քննելիս դատարանի կողմից կիրառվող իրավունքը)

 

Ավելացնել նոր՝ «7.»-րդ մաս.

«7. Դատարանը իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում է Սահմանադրական դատարան, եթե առկա է հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:»:

2)Նախագծի 152-րդ հոդվածի (Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից)

Ավելացնել՝ «9.»-րդ մաս,

«9. Գործին մասնակցող անձի դատարանի վարույթում գտնվող կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու միջնորդությունը պետք է պարունակի դրույթի կամ դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու հիմնավոր կասկած:»:

Հաջորդող մասի հերթական համարը փոխել՝ «10.»: