ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Կ-234-22.12.2017-ՏՏԳԲ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

 

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյան

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետ.

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր 13-րդ և 14-րդ կետերով:

13. ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը.

14) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների  արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայնացումը:»:

Առաջարկությունն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

 

2.

ՀՀ ԱԺ պատգամավոր

Արամ Հարությունյան

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետ.

Փաթեթով ներկայացված օրենսդրական նախաձեռնության և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին»  (Կ-1971-04.12.2017-ՏՏԳԲ) ՀՀ օրենքի նախագծի միջև առկա է հակասություն, քանի որ մեկ դեպքում առաջարկվում է Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 13.1 կետով, իսկ մյուս դեպքում առաջարկվում է 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր բովանդակությամբ, որտեղ 13.1 կետով առաջարկվող լրացումը բացակայում է:

 

Առաջարկությունն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է: