ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի (Կ-234-22.12.2017-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի.

  1. 2-րդ հոդվածի 1-ին մասը «ընդերքաօգտագործման» բառից հետո լրացնել «համար» բառով՝ նկատի ունենալով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները.
  2. 9-րդ հոդվածում «հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «հետևյալ խմբագրությամբ» բառերով.
  3. 10-րդ հոդվածը «տեղակալին» բառից հետո լրացնել «բառերով» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները.
  4. 11-րդ հոդվածը «Օրենքի 22-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերով, իսկ ««ա» և «բ» ենթակետերից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների)» բառերը» փոխարինել ««ա» ենթակետից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործերի)» և «բ» ենթակետերից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը» բառերով՝ նկատի ունենալով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետում 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-270-Ն օրենքով կատարված փոփոխությունները:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «հետևյալ խմբագրությամբ» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի  դրույթները:

 

Հարգանքով`      ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ