Առաջարկ

(Կ-237-15.01.2018-ՏՏԳԲ-011/1) նախագծերի փաթեթը լրացնել նոր՝ «Առևտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով հետևյալ բովանդակությամբ.

«Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 9-րդ հոդվածը լրացնել 12.1 մասով հետևյալ խմբագրությամբ.

«12.1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության համար նախատեսված հրագործական նյութերի, հրագործական բաղադրիչների և այլ պայթուցիկ սարքերի (բացառությամբ բնակչությանը ազատ վաճառվող հրավառությունների) վաճառքը ֆիզիկական անձանց արգելվում է (բացառությամբ ֆիզիկական անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին):»»

 

Հիմնավորում

Նախագծերի փաթեթը նոր՝ «Առևտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լրացնելու վերաբերյալ առաջարկով, նախատեսվում է արգելել նշված հրավառության միջոցների վաճառքը ֆիզիկական անձանց: Առաջարկի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ հնարավորինս բացառվի ֆիզիկական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն կատարումը:

Հաշվի առնելով այն, որ այս իրավահարաբերություններում ֆիզիկական անձանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները (նաև իրավախախտ անձանց բացահայտելու մեխանիզմները) բավականին թույլ են, ուստի առաջարկվող տարբերակով մեծանում է նրանց կողմից նշված իրավախախտման կանխման հնարավորությունը: Հրավառության թույլտվության բացակայությունը զուգորդվելով ֆիզիկական անձանց հրավառության վաճառքի արգելքի հետ կարող է էլ ավելի արդյունավետ լինել:

Առաջարկի ընդունման՝ նախագծերի փաթեթը ներկայացված նախագծով լրացնելու նպատակը իրավախախտումը բացառելուն, նշված ոլորտը վերահսկելուն, իսկ կատարված իրավախախտումը արագ բացահայտելուն ուղղված հնարավոր դրական արդյունքի հասնելն է: