ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

(Կ-237-15.01.2018-ՏՏԳԲ-011/1) նախագծերի փաթեթում ներառված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-2373-15.01.2018-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ

 1)Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2-4-րդ հոդվածներով.

Հոդված 2.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք)  2191-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «169.16-րդ» թիվը:

Հոդված 3.  Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «1661» թվից հետո լրացնել «169.16,» թիվը:

Հոդված 4.  Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «147,» թվից հետո լրացնել «169.16,» թիվը:

1)Նախագծի 2-րդ հոդվածը համապատասխանաբար փոխել «Հոդված 5»-ի:

«Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների և լրացումների էությունը կայանում է նրանում, որ այս օրենքի նախագծով նախատեսվում է մեկից մինչև երկու միլիոն դրամի տուգանքի ենթարկել իրավախախտին և այդ լիազորությունը դրված է վարչական մարմնի վրա, սա իր բովանդակությամբ ենթադրում է քրեական պատասխանատվություն իսկ նման պատասխանատվության կարող է ենթարկել բացառապես դատարանը:

Այդ իսկ պատճառով գտնում ենք, որ նման իրավախախտումները պետք է ենթակա լինեն վարչական դատարանի քննությանը: