Պատգամավոր Սամվել Ֆարմանյանի առաջարկները

««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1871-20.11.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Հոդված 1, 2-րդ մաս

«Խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ» բառերը փոխարինել «խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ» բառերով:

Հոդված 2, 1-ին մաս

«Եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է» բառերը փոխարինել «եթե կազմակերպիչը մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է» բառերով:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսված տուգանքները կգործեն ոչ թե ցանկացած ժամանակահատվածում երկու կամ երեք անգամ նույն խախտումը թույլ տալու, այլ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը երկու կամ երեք անգամ թույլ տալու դեպքում, կազմակերպիչն էլ կզրկվի լիցենզիայից ոչ թե ցանկացած ժամանակահատվածում չորրորդ անգամ նույն խախտումը թույլ տալու, այլ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը չորրորդ անգամ թույլ տալու դեպքում:

Առաջարկների նպատակն այնպիսի կարգավորումներ սահմանելն է, որպեսզի վարչական պատասխանատվությունը կատարի իրավախախտին դաստիարակելու, ինչպես նաև իրավախախտումները կանխելու գործառույթները: