Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

Առաջին ընթերցմամբ ընդունված ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1871-20.11.2017-ՏՀ-011/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է  առաջար-կությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի  (հիմնա-կան զեկուցողի) եզրակացություն

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյան

Հոդված 1, 2-րդ մաս

«Խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ» բառերը փոխարինել «խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ» բառերով:

 

 

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյան

Հոդված 2, 1-ին մաս

«Եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է» բառերը փոխարինել «եթե կազմակերպիչը մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է» բառերով: