ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-135-27.09.2017,15.01.2018-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի.

1. 3-րդ հոդվածով՝ նոր խմբագրությամբ շարադրվող, գործող օրենքի 4-րդ հոդվածի դրույթների համարակալման հաջորդականությունը 22-րդ կետից հետո համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին,

2. 5-րդ հոդվածով լրացվող նոր՝ 5.1 հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետը տալ հետևյալ խմբագրությամբ՝ «բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոնները ու պահանջները.», իսկ «դ» ենթակետը «առաջարկություններ է ներկայացնում» բառերից հետո լրացնել «հանձնաժողովին» բառով, քանի որ պարզ չէ, թե վերոնշյալ առաջարկությունները ում են ներկայացվելու,

3. 22-րդ հոդվածով լրացվող 30.1 հոդվածի 2-րդ կետը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «օրենքով» բառով,

4. 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 32. Բնական գազի արտահանման և ներկրման լիցենզիաները.

«1. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք՝ համաձայն հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:

2. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին դա վաճառելու իրավունք` համաձայն հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:»:

 

    Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ