ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-238-17.01.2018,07.02.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

  1. 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում մեկնաբանվող «ներման շնորհում» հասկացությունը փոխարինել «ներում» հասկացությամբ և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) ներում՝ մարդասիրական դրսևորում, որի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանցագործության համար դատապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով.»:
  2. 4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ներման միջնորդությունները չքննարկելու դեպքում դրանք վերադարձվում են:»:
  3. 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4. Ներման միջնորդությունների առկայության դեպքում ներման խնդրագիր ներկայացնող անձը դրանք կարող է կցել ներման խնդրագրին:»:

  1. 4-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսել դրույթ առ այն, որ ներման միջնորդությունը կարող է անմիջապես ներկայացվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահին: Ելնելով վերոգրյալից 4-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «7. Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով  նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում են նախարարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ՝ Վարչապետ) կամ Հայաստանի Հանրապետության նախագահին (այսուհետ՝ Հանրապետության նախագահ): Ներման միջնորդությունները Վարչապետին կամ Հանրապետության նախագահին ներկայացնելու դեպքում դրանք ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նախարարություն, եթե ներման խնդրագիրը համապատասխանաբար Վարչապետի կամ Հանրապետության նախագահի մոտ չի գտնվում:»

  1. 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, պրոբացիայի պետական ծառայության» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության» բառերով՝ ելնելով «Պետական կառավարման մարմինների համակարգի մասին» ՀՀ օրենքով ամրագրված անվանումներին:
  2. Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասը ներկայացնել հետևյալ խմբագրությամբ`

«9. Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

  1. 6-րդ հոդվածի 1-ին

ա) մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով, իսկ 8-13-րդ կետերը համապատասխանաբար ներկայացնել որպես 9-14-րդ կետեր.

«8) տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը.»:

բ) մասի 5-րդ կետում «իր» բառը փոխարինել «դատապարտյալի» բառով:

  1. 7-րդ հոդվածի 4-րդ մասում «Հանրապետության նախագահի հրամանագիրը» բառերը փոխարինել «հրամանագրի նախագիծը» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում դեռևս առկա չէ Հանրապետության նախագահի հրամանագիր:
  2. 8-րդ հոդվածի 2-րդ մասում «կցվում են ներման խնդրագիրը ներկայացրած անձի վերաբերյալ առկա նյութերին» բառերը փոխարինել «վերադարձվում են» բառերով:
  3. 9-րդ հոդվածի 1-ին մասում «5-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ» բառերով, իսկ «7-րդ» բառը՝ «8-րդ» բառով:
  4. 9-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել  «Ոստիկանություն» բառով:
  5. 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում բացի նոր և նոր երևան եկած հանգամանքներով գործի վերանայման դեպքերից, լրացնել նաև գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով գործի վերանայման դեպքերը: Միաժամանակ, հստակ նշել, որ ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները վերանայելու դեպքում դատարանները տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմին միայն իրենց կայացրած՝ հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին դատական ակտերի մասին: Ելնելով վերոգրյալից 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում դատարաններն իրենց կայացրած՝ հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին դատական ակտերի մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմին:

  1. Դատապարտյալի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում ներման խնդրագրի քննարկումը կասեցվում է մինչև վերանայման վարույթի արդյունքում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:»:
  2. 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հանրապետության նախագահի աշխատակազմը Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացված, սակայն դեռևս չքննարկված ներման խնդրագրերն ուղարկում է նախարարություն:

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Վարչապետը հաստատում է Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:»:
  2. 4-րդ գլխի վերնագիրը «Եզրափակիչ» բառից հետո լրացնել «մաս» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
  3. Առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 135-րդ հոդվածին համահունչ, նախատեսել ներում շնորհելու դեպքերը: Ելնելով վերոգրյալից Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ հոդվածով.

«Հոդված 7. Ներում շնորհելու դեպքերը

  1. Հանցագործության համար դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա ներկայացրել է ներման խնդրագիր:
  2. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասը կամ ազատազրկման ոչ պակաս, քան կեսը:
  3. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:
  4. Ներում չի շնորհվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության կամ խոշտանգման համար դատապարտված անձին:»:

 Նախագիծը լրացնել նաև հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ գլխով.

« ԳԼՈՒԽ 4. 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

Հոդված 12. Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը

  1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
  2. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Վարչապետը:»:

Ըստ այդմ՝ Նախագծի հաջորդող հոդվածները և գլուխը վերահամարակալել:

  1. «ՀՀ արդարադատության նախարարություն» և «ՀՀ պաշտպանության նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնողնախարարություն» և «պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն» բառերով: Ըստ այդմ՝ խմբագրել նաև Նախագծի 10-րդ հոդվածը:

 

    Հարգանքով`      ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ