ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-239-23.01.2018-ԱՍ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք՝

  1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ՝

          ա. 6-րդ հոդվածից հանել հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները» բառերը՝ նկատի ունենալով հիշյալ հոդվածի բովանդակությունը:

          բ. 6-րդ հոդվածի 1-ին կետը 2-րդ մասում» բառերից առաջ լրացնել հոդվածի» բառով:

          գ. 6-րդ հոդվածի 2-րդ կետում 2-րդ մասով» բառերը փոխարինել 3-րդ մասով» բառերով:

          դ. 7-րդ հոդվածը համապատասխան» բառից հետո լրացնել մարմնի» բառով՝ նկատի ունենալով օրենքի 14-րդ հոդվածի և Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

  1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

  1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝

        ա. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 38-րդ հոդվածի վերնագրում, 38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «հսկողությունը» բառերը փոխարինել «վերահսկողությունը» բառերով։»:

        բ. 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) վերնագրում, 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում «հսկողություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկողություն» բառով։»:

        գ. 4-րդ հոդվածի 2-րդ կետը «տեսչական մարմինը» բառերից հետո լրացնել «բառերով» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջների:

        դ. 4-րդ հոդվածի 3-րդ կետում «բառից» բառը փոխարինել «բառերից» բառով՝  նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

  1. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝

        ա. Վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով, քանի որ նախագծի 2-րդ հոդվածով նաև լրացում է նախատեսված:

        բ. 2-րդ հոդվածով լրացվող 6.1-րդ հոդվածի 2-րդ մասում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով՝ նկատի ունենալով 6.1-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի պահանջները:

  1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կետերը» բառը փոխարինել «պարբերությունները» բառով՝ նկատի ունենալով նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ և 70-րդ հոդվածների պահանջները:

 

    Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ